Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան 

Շաքիի 4 զավակները. հերոսներ, որ զոհվեցին հանուն հայրենիքի

Հասարակություն

Սիսիանի շրջանի Շաքի համայնքը չորրորդ անմահացած զավակին հանձնեց մայր հողին. Սամսոն Ամարյան, Դավիթ Դանիելյան, Կարեն Իսրայելյան, Աշոտ  Մուրադյան:

Սամսոն Ամարյանը 32 տարեկան էր: Տասը տարեկան հասակում Գորիսից տեղափոխվել է Շաքի բնակավայր, հաճախել է Շաքիի միջնակարգ դպրոց, ավարտելուն պես՝ մեկնել ծառայության: Վերադարձել է բանակից և անմիջապես անցել ծառայության՝ արդեն որպես պայմանագրային զինծառայող: Սիսիանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մանուչարյանը ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց, որ Սամսոնի հայրը մահացել է 4 տարի առաջ, նա ապրում էր մայրիկի հետ, զբաղվում գյուղատնտեսությամբ: 

«Կա խոսակցություն, որ, երբ մարդը մահանում է, սկսում են իր մասին դրական, լավ բառեր ասել, երբեք վատ չեն ասում, բայց ինչքան էլ զարմանալի է, հետաքրքրիր օրինաչափությամբ մեր չորս զոհված զինծառայողները բոլորն էլ բավականին համեստ, խելացի, խաղաղ բնավորության տեր անձինք էին, մեծերի նկատմամբ շատ հարգալից, խոսեցնում էինք, ամաչում էին խոսեին, դեմքները շառագունում էր»։

Մանուչարյանը հպարտությամբ ասում է՝ համայնքի լավագույն երիտասարդներից էին մեր հերոսները։ 

«Սամսոնը հանգիստ, խաղաղ, արդար, ազնիվ, բարի երիտասարդ էր։ Ազատ ժամանակը տրամադրում էր մայրիկին, մնում էր տանը։ Շատ պարտաճանաչ էր՝ գերմանական ճշտապահությամբ: Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»,- նշեց Մանուչարյանն ու ցավով հիշեց, որ Սամսոնը որոշել էր մինչև դեկտեմբեր ամուսնանալ։

Կարենը 30 տարեկան էր, նա էլ դպրոցն ավարտելուն պես մեկնել էր ծառայության, կատարել պարտքը, վերադարձել ու դարձել պայմանագրային զինծառայող․ «Ընտանիքում չեն եղել պայմանագրային զինծառայողներ, պարզապես ինքը սիրել էր այդ աշխատանքը: Զինվորականի կյանքով ապրեց 4 տարի, որից հետո հրաժարվեց ծառայությունից ու մեկնեց Արցախ՝ շինարարություն կատարելու նպատակով: Եղբայրը Ռուսաստանի Դաշնությունում է և հաճախ է առաջարկել եղբորը մեկնել ՌԴ, սակայն Կարենը չի համաձայնել՝ ասելով, որ հայրենիքում է իրեն լավ զգում: Շատ նպատակասլաց էր, ինչ խնդիր դնում էր իր առջև՝ հասնում էր, չափազանց հայրենասեր էր, կամավոր մեկնեց առաջնագիծ ու զոհվեց հերոսաբար։ Մտադրություն ուներ ամուսնանալ, երեխաներ ունենալ»,- ընդգծեց համայնքապետարանի աշխատակիցը։

Դավիթը ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան, զորացրվելու էր 3 ամսից․ «Ծառայել է Իջևանի N զորամասում, երբ պատերազմը սկսվեց, նրան, որպես հրետանավորի, տեղափոխեցին ռազմաճակատ։ 10 երեխա են՝ 7 աղջիկ, 3 տղա: Եղբայրը նույնպես իր մարտական պարտականությունն է կատարում մեր տարածաշրջանի սահմաններում»,- ասաց Մանուչարյանը։

Աշոտը ևս ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան։ Դեկտեմբերին կլրանար ծառայության մեկ տարին․ «Բարձրահասակ էր, բայց մանկան դեմքով, խաղաղ բնավորության տեր էր։ Ունի 4 եղբայր, մեկ քույր: Միևնույն ժամանակ, երբ Աշոտը մարտնչում էր առաջնագծում, նրա եղբայրը, արցախյան ռազմաճակատի մեկ այլ ուղղությամբ մարտնչելիս, վիրավորվել էր ոտքից, բայց հիմա վիճակը լավ է: Աշոտը ծառայում էր Հոկտեմբերյանի N զորամասում՝ որպես տանկիստ, բայց պատերազմի ժամանակ տեղափոխեցին Արցախ, և ինչպես ականատեսներն են ասում՝ իր տանկով խոցել է հակառակորդի մի քանի տանկ, խրախուսվել է հրամկզամի կողմից, սեր ու հարգանք վայելել բոլորի կողմից»։

Աշոտի մայրը՝ Ալինա Ղուկասյանը, ևս զինվորական է, ով դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը: Եղել է հրաձիգ-դիպուկահար, անգամ` վիրավորվել է, բայց մնացել է շարքերում և շարունակել ծառայությունը: Մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, մեկնել ռազմաճակատ, այս պատերազմին էլ չէր կարող անմասն մնալ: Մանուչարյանն ասաց, որ Ալինան վերադարձել է առաջնագծից, բայց պնդում է, որ անպայմանորեն հետ է գնալու։

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Ամենադիտված