Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան 

Շահենը, անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք

Հասարակություն

Հերոսական պատմությունները կերտվում են հենց սահմանին, ցավոք, ոչ բոլոր պատմություններն են, որ հասնում են մեզ առաջին իսկ դեմքից:  Պատերազմը մեզ հնարավորություն տվեց մեր հաջորդ սերունդներին ավանդելու հերոսական պատմություններ: Հենց առաջնագծում, կրակի տակ կյանքի ու մահու կռիվ տալով է ձևավորվում իրական ընկերությունը, երբ մեկը պատրաստ է իր մարմնով վահան դառնալու մյուսի համար: Իր պատմությամբ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կիսվեց Հայկ Աղաջանյանը, որը եղել էր բուժակ և զորակոչվել էր բանակ որպես ենթասպա: Պատերազմը սկսվելուն պես՝ տղաները ՈՒԱԶ մեքենայով բարձրանալիս են լինում դիրքեր, որի մեջ են լինում երկու բուժակները՝ Հայկ Աղաջանյանն ու Արթուր Հովհաննիսյանը, վարորդը՝ Յուրան և մեկ մայոր: Այնպես է ստացվում, որ դիրքեր բարձրանալու ճանապարհը հրետակոծվում է թշնամիների կողմից, ինչի պատճառով վարորդը մահանում է, իսկ Հայկն ու Արթուրը վիրավորվում են: Վիրավոր Հայկին և Արթուրին օգնության է հասնում իրենց հետ ծառայակից Շահենը՝ նրանց հասցնելով մոտակա բուժկետը: 

Մեզ հետ զրույցում Հայկը չմոռացավ շեշտել նաև այն, որ նրանք, տագնապի հրամանը լսելով, հագնվելիս այնքան էին շտապել, որ շփոթել էին համազգեստները, իսկ դրանց վրա, ինչպես գիտենք, գրված է լինում արյան կարգը. «Բախտս այնքանով էր բերել, որ առաջին բուժօգնություն ստանալիս՝ գիտակցությունս տեղն էր և կարողացա նշել արյանս ճիշտ կարգը»,-ընդգծեց նա:

Ինչպես նշում է Հայկը, դիրքեր տանող ճանապարհը ուներ բազում խոչընդոտներ, այն ենթարկվում էր հրետակոծության: Նրանք դա տեսնելով՝ մեքենան կանգնեցնում են ոչ բարձր թփանման ծառերի մոտ, և մեքենայից իջնելուն պես՝ փորձում են հասկանալ իրենց հետագա քայլերը. «Հրետակոծությանը զուգահեռ սկսվեց նաև գնդակոծություն: Զգալով, որ արդեն թիրախավորվել ենք, մեր ընկեր Յուրին մոտեցավ մեքենային, որ ուղղությունը փոխի և հենց այդ պահին թիրախավորեցին մեքենան: Մենք հայտնվեցինք կրակահերթի տակ: Թշնամու արձակած գնդակից Յուրին ընկավ»,- պատմեց Հայկը:

Հայկն ու Արթուրը, տեսնելով Յուրիին վիրավորված, մոտենում են նրան՝ օգնություն ցույց տալու, սակայն հենց այդ պահին լսում են ևս մեկ պայթյունի ձայն. «Պայթյունի հետևանքով վնասվեցին ձեռքերս: Վայրկյանական շոկային վիճակից դուրս գալով՝ լսեցի Արթուրի ձայնը, որը արդեն կորցրել էր ոտքը: Երբ փորձեցի օգնել Արթուրին, հենց այդ պահին զգացի, որ չեմ կարողանում շարժել ձեռքերս: Այդ ընթացքում թշնամու գնդակներից մեկը դիպավ մեջքիս»,- նշեց բուժակը:

Ցավերի մեջ գալարվելով՝ Հայկն ու Արթուրը նկատում են թշնամական 5 տանկ, որոնք, տեսնելով նրանց, փոխում են իրենց ուղղությունը՝ դեպի տղաները, սակայն քաջարիները չեն հանձնվում. «Հավաքելով մեր վերջին ուժերը՝ մեզ գլորեցինք խոտերի մեջ: Մոտ երեք ժամ անօգնական մնալով հասկացա, որ բացի մատերիցս, վնասվել էր նաև ձախ ձեռքիս զարկերակը, որի պատճառով արնաքամ էի լինում: Անհույս ու անօգնական վիճակ էր մեզ մոտ»,-նշեց Հայկը:

Անօգնական վիճակում գտնվելով՝ Հայկը  բազմիցս ունեցել է գիտակցության կորուստ, և ինչպես նշում է նա, իրեն գիտակցության է բերել Արթուրը. «Արթուրը ինձ խոսեցնում էր, ասելով՝ ինձ մենակ չթողնես: Ու հենց այդ խոսքերն էին, որ ինձ ուժ տվեցին դիմակայելու: Երեք ժամ այդպես մնալուց հետո, վերջապես լսեցինք մի մեքենայի ձայն, որը գալիս էր դեպի մեր կողմը»,- վերհիշում է Հայկը:

Նրանք, երբ իրենց արդեն դատապարտել էին մահվան, օգնության է գալիս Շահեն անունով մի տղա, որին, ինչպես նշում է Հայկը, այդքան էլ լավ չէին ճանաչում, իսկ հիմա արդեն դարձել են լավագույն ընկերներ. «Վերջին ուժերով բղավեցինք, և փառք Աստծու, որ Շահենը լսեց մեր ձայնը: Անտեսելով հրետակոծությունը՝ նա կանգնեցրեց մեքենան, օգնեց մեզ հասնել մեքենային և հնարավորինս արագ իջեցրեց մեզ հոսպիտալ: Նշեմ նաև, որ Շահենը, գիտակցաբար անցնելով հրետակոծության միջով, փրկել է մոտ 200 հոգու կյանք»,- ասաց Հայկը: 

Մինչև այդ դեպքը և այդ դեպքից հետո Հայկի և նրա նման կյանքի և մահու համար կռիվ տված տղաների կյանքում շատ բան է փոխվել. «Սկսել ենք ավելի գնահատել կյանքը, կյանքի ամեն վայրկյանը, կյանքը ուղղակի հրաշք է»,- եզրափակում է բուժակը:

(Լուսանկարում՝ ձախից Հայկն է, մեջտեղում Շահենը, իսկ աջից Արթուրն է)։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Ամենադիտված