Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան 

Մա՛մ, այս անգամ պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը. զոհված զինծառայողի վերջին խոսքերը՝ մոր հետ խոսելիս

Հասարակություն

«Ես իմ մայրական բնազդով զգում էի, որ նրան վաղ եմ կորցնելու, նա էլ իր հերթին էր զգում, որ շուտ է հեռանալու կյանքից, ինքն ուզում էր ամեն ինչի հասնել, ես էլ փորձում էի անել անհնարինը նրա համար: Երևի այս հանգամանքով էր պայմանավորված, որ Կարենը շատ շտապողական էր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Լալա Հախյանը: 

Իր ծննդավայրում՝ Կապանում, Կարենը եղել է շատ սիրված և հարգված, նա յուրահատուկ տեղ է ունեցել նաև իր ընտանիքում. «Մենք «չէ» բառը երբեք չենք ասել Կարենին, ինչ ցանկացել է, մեզ համար օրենք է եղել: Կարենին ամեն ինչ հեշտությամբ էր տրվում՝ առանց որևէ դժվարության»,- նշում է զինվորի մայրը:

Կարենը իր ունակություններով հասցրել է փայլել տարբեր հարթակներում, նա երկար ժամանակ այցելել է դաշնամուրի դասերի, այնուհետև մեծ հաջողություններ է գրանցել կարատեում, որից ունի բազում մեդալներ և պատվոգրեր: Կարատեում հաջողություններ գրանցելուց հետո, Կարենը սկսում է զբաղվել ֆուտբոլով, նա շատ էր սիրում ֆուտբոլը. «Տղաս շատ նպատակներ ու ծրագրեր ուներ, բայց, ցավոք, անիծյալ պատերազմը կիսատ թողեց նրա բոլոր նպատակներն ու երազանքները»,- ասաց Կարենի մայրը:

Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, Կարենն ուներ սրտի առիթմիա, ինչի պատճառով էլ նրա բանակ գնալը հետաձգվել էր 1 տարով, սակայն նրա համառ բնավորության պատճառով 2020 թվականի օգոստոսի 24-ին զորակոչվեց բանակ. «Ես չէի ուզում, որ Կարենը բանակ գնար, բայց նա համառեց, կռվեց ինձ հետ, նեղացավ ու հաղթեց ինձ՝ զորակոչվելով բանակ: Ասում էի մի’ գնա, բալես, ասում էր՝ մա’մ, ես չեմ վախենում ո’չ բանակից, ո’չ կռվից, ո’չ էլ մահիցս»,- պատմում է Լալա Հախյանը:

 Մայր ու որդի ընկերներ էին, այս կարծիքին է Լալա Հախայանը, հավելելով, որ տղան իր հետ կիսվում էր ամեն թեմայով, նրանք միասին ունենում էին հետաքրքիր քննարկումներ, տղան մայրիկին հաճախ էր անվանում «Ամենակարող մամա»:

Ինչպես մնացած զինծառայողները, Կարեն Գրիգորյանը ևս սեպտեմբերի 27-ին բարձրացավ դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Մեզ հետ զրույցում Կարենի մայրը վերհիշեց իրենց վերջին հեռախոսազրույցը, չմոռանալով շեշտել, որ Կարենը միշտ հույս էր տալիս իրեն՝ ասելով՝ չվախենաս, չնայած՝ մարտերը դաժան են, բայց գալու եմ, ես խոստացել եմ քեզ . «Ասաց՝ մա’մ,  բոլորին խփում ենք, առաջ ենք գնում, հաղթելու ենք, մա’մ: Սա մի ուրիշ սարսափ ֆիլմ է, որը դու չես կարող, անգամ, պատկերացնել, բայց մենք չենք վախենում: Մեր երեխաները չպետք է կռիվ տեսնեն, մա’մ, այս անգամ մենք պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը: Ձեզ լավ նայեք, մա’մ ջան: Վաղը այս ժամերին, նորից կզանգեմ»,- պատմեց Լալա Հախյանը:

Մինչ Կարենի մայրը  սպասում էր իր որդու հերթական զանգին, որդին մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերթապահության ժամանակ արկի պայթյունից զոհվում է. «Երբ տեսա, որ որդուս զանգը ուշանում է առավոտյան զանգահարեցի բոլոր այն համարներով, որով ինքն էր մշտապես զանգահարում, ինձ ասացին, որ չեն կարող հիմա խոսել: Խոսելու ընթացքում ես լսում էի կրակոցի ձայներ, մտածեցի, որ երևի հարմար չէ, հերթական մարտական առաջադրանք են իրականացնում: Բայց վայրկյաններ անց, հեռախոսահամարիս հաղորդագրություն եկավ, որում գրված էր, որ ետ  զանգահարի տղամարդկանցից որևէ մեկը: Պարզվեց՝ որդիս էլ չկա: Զոհվեց՝ Աստվածաշունը գրպանում, իր իսկ արյամբ շաղաղված այն տվեցին ինձ։ Ես ամբողջ մի կյանք կսպասեմ նրա զանգին»,- նշեց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Ամենադիտված