ԵՄ-ը Ռուսաստանին զգուշացնում է խաղալ առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններով
Ռուսաստան
Եվրոպայի առևտրի ղեկավարը սպառնացել է Ռուսաստանի նկատմամբ սահմանափակիչ քայլերի դիմել՝ ասելով, որ Մոսկվան, երբ արդեն կազմակերպության անդամ է, պարտավոր է խաղալ դրա կանոններով. գրում է Reuters-ը։
Առևտրի լիազոր Կարել դե Գյուխտը հիշատակել է Ռուսաստանի արգելքը՝ ընդդեմ Եվրոպայից կենդանիների ներկրման, ներկրվող մեքենաների համար հարկերի բարձրացման և այլ միջոցառումների, որոնք ձեռնարկվում են Մոսկվայի կողմից այս վերջին ամիսներին։
«Անդամակցությունը ԱՀԿ-ին նշանակում է, որ անդամ պետությունը ենթակա է այդ կազմակերպությունում ընդունված վեճերի կարգավորման մեխանիզմներին»,- ասել է նա Հելսինկիում անցկացվող ԵՄ-Ռուսաստան սեմինարի ընթացքում։
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ Եվրոպան այդ մեխանիզմին շատ լուրջ է վերաբերվում, և մենք չենք երկմտի պարտադրել մեր օրենքները այնտեղ, որտեղ դրանք չեն հարգվում»,-ավելացրել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը միացել է ԱՀԿ-ին անցյալ ամիս՝ 18-ամյա սպասումից հետո։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը օգտագործելու է իր անդամակցությունը կազմակերպությանը, որպեսզի ավելի զարգացնի ազատ առևտուրը աշխարհում։
Ավելի սերտ տնտեսական և քաղաքական հարաբերություններ հաստատելուն ուղղված բանակցությունները Ռուսաստանի և ԵՄ միջև ևս փակուղի են մտել, իսկ Բրյուսելն անհանգստացած է նախկին խորհրդային պետությունների մասնակցությամբ «Եվրասիական միություն» ստեղծելու Պուտինի նախագծերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)