Օլանդը մտադիր է կատարել Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր խոստումը
Սփյուռք
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է Ֆրանսիայի քաղաքացի Արման Մխիթարյանի նամակին, ով երկրի ղեկավարին հարց էր ուղղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու նոր օրինագիծ ներկայացնելու Օլանդի նախընտրական խոստման մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սեպտեմբերի 4-ին թվագրված Ֆրանսիայի նախագահի գրասենյակի տնօրենի կողմից ուղարկված նամակում նշված է. «Ֆրանսուա Օլանդը մտադիր է կատարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված պարտավորությունը, որը ստանձնել էր նախընտրական արշավի ժամանակ և ինչպես վերջերս հիշեցրել էր Ֆրանսիայի հայ համայնքին:
Ինչպես հայտնի է, Սահմանադրական խորհուրդը գտել էր, որ այն հակասում է Սահմանադրությանը: Ուստի անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը կհամաձայնեցնի հիշողության պարտքն ու Հանրապետության օրենքները, որպեսզի այն վերոնշյալ կառույցի կողմից քննադատության չարժանանա: Կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ աշխատանքին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան