Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Եվրոպան դատապարտում է Հունգարիայի որոշումը

Սփյուռք

2012թ. օգոստոսի 31-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ Նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը կոչով դիմեց ամբողջ աշխարհի ավանդական հայկական կուսակցությունների, համահայկական կառույցների, երիտասարդական և կանանց կազմակերպությունների, մարդասիրական, մարզական, մշակութային և կրթական հաստատությունների ղեկավարներին, հայկական լրատվամիջոցների խմբագիրներին՝ կոչելով ազգովի համախմբման:

ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը հայտնում է, որ Եվրոպայի տարբեր երկրներում սփռված հայ համայնքները բողոքի ցույցեր են կազմակերպել իրենց երկրների Հունգարիայի դեսպանության կամ հյուպատոսության առջև, դժգոության նամակներ են հղել Հունգարիայի դեսպաններին, տարածել են համապատասխան նյութեր և թռուցիկներ եվրոպական հայկական և ոչ հայկական ԶԼՄ-ներում՝ ներկայացնելով Ադրբեջանի և Հունգարիայի ոչ մարդկային արարքը:

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» հայկական միությունը բողոքի նամակ է ուղարկել Բելգիայի Թագավորությունում Հունգարիայի դեսպանին՝ մտահագություն հայտնելով Հունգարիայի քայլի առնչությամբ:

Բուլղարիայի հայ համայնքը Բուլղարահայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Հոգեշնորհ Տ. Աբգար Վրդ. Հովակիմյանի առաջնորդությամբ ս.թ. սեպտեմբերի 4-ին Սոֆիայում Հունգարիայի դեսպանության առջև կազմակերպել է բողոքի ցույց և նամակ ուղղել Բուլղարիայում Հունգարիայի դեսպանին: Բողոքի ակցիայի ընթացքում Հայ համայնքին սատարում էր բուլղարական «Ատակա» ազգային կուսակցությունը:

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) տարածել է մամլո հաղորդագրություն /Բաքու-Բուդապեշտ չարածին դաշինք/ , որով հայտնում է իր ցասումը: Գերմանիայի Հայոց առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեանը նամակով դիմել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարչապետ Անգելա Մերկելին, արտգործնախարար Գուիդո Վեսթերվելեին, Կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին, Ավետարանական Եկեղեցու Խորհրդին, Ուղղափառ Եկեղեցիների Եպիսկոպոսաց Ժողովին և Գերմանիայի Միջ-Եկեղեցական Շարժման նախագահության:

Սեպտեմբերի 2-ին Հայ-Դանիական Ասոցիացիայի անդամները, համախմբվելով տարբեր կղզիներից Կոպենհագեն ժամանած մի խումբ դանիահայերի հետ, բողոքի ցույց են կազմակերպել Հունգարիայի դեսպանատան առջև՝ Հունգարիայի և Ադրբեջանի միջև ձեռնարկված փոխշահավետ քայլերի իրագործման համար: Բողոքի նամակը գցվել է Հունգարիայի դեսպանատան փոստարկղը, իսկ նամակի կրկնապատճեները՝ ուղարկվել Դանիայի կառավարության տարբեր ատյանների համապատասխան պատասխանատու ղեկավարներին:

Հարավային Էստոնիայի հայ ազգային միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը բողոքի նամակ է ուղղել Էստոնիայում Հունգարիայի դեսպան Էրիկ Հոպտին' Հունգարիայի կողմից միջազգային իրավական չափանիշների խախտման կապացությամբ:

Հռոմի հայ համայնքի խորհուրդը բողոքի նամակ է հղել Իտալիայում Հունգարիայի դեսպանին՝ Հունգարիայի կողմից միջազգային իրավական չափանիշների խախտման և ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և ներում շնորհելու կապացությամբ: Հռոմի hայ hամայնքը մտադիր է հարցը ներկայացնել նաև Իտալական ազգային ժողով' որակելով արարքը «բռնաբարում միջազգային օրէնքի եւ արդարութեան սկզբունքներուն»:

Ս.թ. սեպտեմբերի 6-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում Հունգարիայի դեսպանության առջև կայացել է բողոքի ցույց: Իսպանահայությունը ներկայացնող Մադրիդի հայ երիտասարդների միության, Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի և Իսպանիայի Հայ ազգային խորհրդի առաջնորդությամբ ցուցարարներն իրենց վրդովմունքն ու բողոքն են արտահայտել՝ հունգարա-ադրբեջանական ամոթալի գործարքի կապակցությամբ: Համայնքի ներկայացուցիչներին ընդունել է Իսպանիայում Հունգարիայի դեսպանության հյուպատոսը, որին փոխանցվել է համայնքային կազմակերպությունների անունից կազմված բողոք-հռչակագիրը:

Լեհաստանի հայ համայնքը ևս հայտարարություն-բողոք է տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ: Սեպտեմբերի 3-ին Վարշավայում ՀՀ դեսպանատունը հրավիրել է մամլո ասուլիս ՀՀ-ի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու և վերջինիս վարքագծի' Հարավային Կովկասում սրվող իրավիճակի համատեքստում հետագա հետևանքների կապակցությամբ: Համաժողովին մասնակցել են դեսպան Աշոտ Գալոյանը և Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կիպրոսի ՀՅԴ, ՍԴՀԿ և ՌԱԿ ղեկավար մարմինները նույնպես հայտարարություն-բողոք են տարածել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման կապակցությամբ:

Սեպտեմբերի 5-ին Հունաստանի Աթենք և Սալոնիկ քաղաքներում հայկական երկու ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի, ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական Կոմիտեի և Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության նախաձեռնությամբ հունահայությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հունգարիայի ներկայացուցչությունների առջև:

Մալթայի հայ համայնքը հայտարարության մեջ խորը վրդովմունք և տարակուսանք է հայտնել Հունգարիայի կառավարության որոշման կապակցությամբ: «Մենք կարծում ենք, որ հունգարական կառավարությունը լիովին պատասխանատվություն է կրում 2004թ. տեղի ունեցած ողբերգության համար»,-նշված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի հայ համայնքը՝ ի դեմս տեղի համայնքային և եկեղեցական խորհրդի բողոքի ցույց է կազմակերպել Լոնդոնում Հունգարիայի դեսպանատան առաջ: Հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել Հունգարիային' հայտարարելով, որ Հունգարիան իր քայլով արդարացրեց հայերի սպանությունը Եվրամիությունում:

Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը ս.թ. սեպտեմբերի 6-ին կազմակերպել է բողոքի ցույց Հունգարիայի կառավարության քստմնելի քայլի կապակցությամբ, բողոքի նոտա է ուղարկվել Հունգարիայի դեսպանություն և բացատրություն է պահանջվել միջազգային իրավական չափանիշների խախտման կապակցությամբ, նամակ է հղվել Նիդերլանդների արտգործնախարարին՝ դիմելով անմիջապես արձագանքել Հունգարիայի կառավարության վարքագծի վերաբերյալ և միջոցներ ձեռք առնել անօրինական այս քայլի նկատմամբ: Կազմակերպվել է բողոքի ցույց Հաագայում Հունգարիայի դեսպանության առջև՝ ընդդեմ Հունգարիայի կառավարության ստոր քաղաքականության:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ս.թ. սեպտեմբերի 3-ին դիմել է Հոլանդիայի կառավարությանը և խորհրդարանին՝ խնդրելով դատապարտել Հունգարիայի որոշումը:

Նորվեգիայի հայ համայնքը՝ ի դեմս Նորվեգիայի հայկական միության, ս.թ. սեպտեմբերի 3-ին բողոքի ցույց է կազմակերպել Օսլոյում Հունգարիայի դեսպանության դիմաց և նամակ հղել Հունգարիայի դեսպանին: Դեսպանն ընդունել է Նորվեգիայի հայ համայնքի ղեկավար Հենրիկ Սանասային և ակտիվ անդամ Էրիկ Գրիգորյանին:

«Հավանաբար արդարությունը կոլապսի մեջ է նաև Հունգարիայում, որը, անտեսելով իր իսկ օրենքները, մարդասպանին առանց երաշխիքների հանձնել է այն երկրին, որտեղ նրան հերոսացնում են: Դա չպետք է տեղի ունենա 21-րդ դարում»,- Շվեդիայի հայկական կազմակերպությունները համադրող միության՝ Ստոկհոլմում Հունգարիայի դեսպանատուն առաքված նամակում:

Շվեյցարիայի հայ համայնքը՝ ի դեմս Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության, Շվեյցարահայոց միության, Հայ դպրոցական և ընտանեկան միության, Շվեյցարիայի ՀՕՄ-ի, ՀԲԸՄ Շվեյցարիայի մասնաճյուղի, «Սևակ» ասոցացիայի, Ցյուրիխի հայկական միության ս.թ. սեպտեմբերի 8-ին բողոքի ցույց են կազամակերպելու Հունգարիայի կառավարության դեմ:

Չեխիայի հայ համայնքի տարածած դատապարտող հայտարարությանը հաջորդել է տեղական մամուլի բուռն արձագանքը:

Օգոստոսի 31-ից ռումինիահայ համայնքի ներկայացուցիչների ակտիվ ջանքերի արդյունքում ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցը:

Ս.թ. սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի հայ համայնքը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) գլխավորությամբ Փարիզում Հունգարիայի դեսպանատան մոտ անցկացրել է բողոքի լայնամասշտաբ ակցիա: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր են դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի կողմից ԵԽ արժեքների ոտնահարումը և պահանջել, որպեսզի Սաֆարովը շարունակի պատիժ կրել միջազգային հսկողության տակ:

Հատկանշական է Հունգարիայի բուռն արձագանքը: Սեպտեմբերի 4-ին Բուդապեշտում՝ խորհրդարանի շենքի մոտ, բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ 2004թ.-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձման: Ցուցարարների թիվը հասել է 3000-ի: Մասնակիցները եղել են ազգությամբ հունգարներ և հայեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված