Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Ամերիկայի արձագանքը Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ

Սփյուռք

Ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում և հեռավոր Ավստրալիայում: Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո կոչով դիմել էր աշխարհասփյուռ հայությանը:

Ռամիլ Սաֆարովի՝ Բաքու տեղափոխվելու մասին տեղեկատվությունը ստանալուց ժամեր անց ԱՄՆ-ի մայրաքաղաքի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատան առջև: Սեպտեմբերի 6-ին բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում Ադրբեջանի և Հունգարիայի հյուպատեսությունների առջև:

Օգոստոսի 31-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Հայ Դատը բողոքի նամակ է ուղարկել նաև Վաշինգտոնում Հունգարիայի դեսպանատանը՝ միաժամանակ կոչ անելով հայությանը, որ նմանապես բողոքագրեր հղի Հունգարիայի դեսպանատանը և կոչ անի Օբամային դատապարտող այս անմարդկային արարքը:

Օգոստոսի 31-ին դատապարտող ուղերձով է հանդես եկել նաև Ամերիկայի հայ իրավաբանների միությունը, որը Ադրբեջանի գործողությունները որակել է հակաօրինական:

Սեպտեմբերի 1-ին Սպիտակ տան խոսնակ Թոմմի Վիետորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ
ԱՄՆ նախագահը խորապես անհանգստացած է Հունգարիայից վերադառնալուն պես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առթիվ: ԱՄՆ նաև բացատրություն է պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ:

Հունգարիայի և Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով հանդես են եկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Աննա Էշոն, Հովարդ Բերմանը և Ֆրենկ Փալոնեն, ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը նամակ է ուղարկել Լոս Անջելեսում Հունգարիայի Հյուպատոս Լազլո Կալմանին՝ դատապարտելով վերջինիս կառավարության՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը: Նամակի կրկնօրինակն ուղարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին, Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլառայգոսային, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին:

ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեզը հրապարակել է հայտարարություն՝ մեղադրելով դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատարձակումը և Ադրբեջանի նախագահ Ալիևի որոշումը՝ ներում շնորհել, աջակցել և փառաբանել հրեշավոր մարդասպանին:

Կանադայի հայ համայնքը Օտտավայում բողոքի ցույց է կազմակերպել Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև, որին մասնակցել են նաև Մոնրեալի և Տորոնտոյի հայ համայնքների ներկայացուցիչներ: Բողոքի ցույցին աջակցել են «Արմեն Գարո» ուսանողական միությունը, «ՀԲԸՄ Կանադայի երիտասարդ մասնագետներ»-ը, A.S.A կազմակերպությունը և հայկական այլ կառույցներ:

Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը հրատարակել է բողոքի հաղորդագրություն՝ դատապարտելով Ադրբեջանի ազգայնամոլ կառավարությանը, որ ազգային հերոս է հռչակել մարդասպան Ռամիլ Սաֆարովին և ազատ արձակել նրան:

Բուենոս Այրեսի երիտասարդական միությունը կազմակերպել է բողոքի ցույց Հունգարիայի և Ադրբեջանի դեսպանությունների առջև: Բողոքի ցույցը կազմակերպել են ՀՅԴ «Արմենիա» երիտասարդական միությունը, Հոմենեթմենը:

Ավսրալիայի Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել Ավտրալիայի վարչապետ Ջուլիա Հիլլարդին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը:

ԱՄՆ զանգվածային լրատվական տարբեր միջոցներով (ABC News, New York Times, Washington post, CNN, News.yahoo.com, blogs.wsj.com) պատրաստվել են նյութեր, որոնք մանրամասն ներկայացնում են 2004թ. Բուդապեշտում տեղի ունեցած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ռամիլ Սաֆարովի ցմահ ազատազրկումը և օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից նրան Ադրբեջանին հանձնելու ու արդարացվելու փաստը: Բոլոր հոդվածները դատապարտում են այս իրադարձությունը և Ադրբեջանի հակաօրինական գործողությունները:

Սեպտեմբերի 14-ին հայկական և ավստրալական եկեղեցիները, քաղաքական և օգնություն ցուցաբերող կազմակերպություններն միասնաբար ցույց են կազմակերպելու Կանբերայում Հունգարիայի հյուպատոսության առջև:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված