Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անում Հորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ Մանդեբից Սևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան Վեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է Պենտագոնին Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համար Աշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծ ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. Նահապետյան «Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերին 

Մեզ ասում են` հոսանքի փող չկա, ձեր Սյունիքի հարցը փոքր սենյակում քննարկեք. Նաիրա Զոհրաբյան

Բլոգոսֆերա

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «Մենք տալիս ենք հոսանքի փողը» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել.

«Սյունիքում վիճակը աղետալի է։ Թուրքը հանգիստ մտնում է Կապանի եւ Գորիսի գյուղեր ու զավթում տարածքներ։ Որոտանի եւ Շուռնուխի համայնքապետերը հաստատեցին, որ թուրքին են հանձնվում գյուղի տասնյակ տներ։

Կապանի քաղաքապետը վաղը թուրքի հետ բանակցելու է «Սյունիք» սովխոզից դեպի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս հիմնական ճանապարհի համար, որն արդեն 6 օր է ադրբեջանական վերահսկողության տակ է։ Հայկական կողմն այս պահին օգտվում է երկրորդական մի ճանապարհից, որի վիճակը կատաստրոֆիկ է։ Ընդդիմադիրներ բռնող մեր ԱԱԾ-ն զբաղված է հեռախոսահամարներ բաժանելով, որ գերի ընկնելու դեպքում չհապաղենք՝ զանգենք։ Վարչապետի աթոռին նստածն այսօր հաստատեց, որ Շուռնուխի եւ Որոտանի հետ կապված ցավալի զարգացումներ են լինելու, չնայած մինչ այդ պաշտպանության նախարարը հերոսաբար հերքում էր ակնհայտը։

Եւ ահա Սյունիքը մաս-մաս թուրքին տալը կանխելու համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը խորհրդարանում աշխատանքային քննարկում է նախաձեռնել, որին ներկա են լինելու Սյունիքից համայնքապետեր եւ մեր երկիրը թուրքին հանձնելուն ընդդիմացող քաղաքացիներ։

Բայց, պարզվում է, ԱԺ ղեկավարությունը կատեգորիկ դեմ է, որ այդ հույժ կարեւոր քննարկումը մենք անենք ԱԺ նիստերի դահլիճում, որովհետեւ, բռնվեք, մեզ պաշտոնապես պատասխանել են, որ ԱԺ նիստերի դահլիճի տրամադրման համար ջեռուցման, օդափոխման, լուսավորության համակարգեր պիտի աշխատեն, իսկ դրանք լրացուցիչ ծախս են։

Հա, կատակ չենք անում, մարդիկ ասում են, որ հոսանքի փող չկա, ու դուք ձեր Սյունիքի հարցը քննարկեք մեկ այլ՝ փոքր սենյակում։

Իհարկե, երբ «Իմ քայլը» խմբակցության նիստ է անում ԱԺ նիստերի դահլիճում, ինչի իրավունքը չկա, էդ ժամանակ հոսանքի ու ջեռուցման փող կա։

Ի պատասխան ԱԺ-ից եկած սույն գրության, ԲՀԿ խմբակցությունը գրավոր պատասխանել է, որ մենք կվճարենք նիստերի դահլիճի հոսանքի, ջեռուցման, օդափոխության համակարգերի բոլոր ծախսերը։

Հիմա սպասում ենք ԱԺ ղեկավարության հերթական պատասխանին։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի հարցն իրենց համար, դե, էն հարցը չի էլի, որ հոսանքի ու գազի ծախս անեն, բայց մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ վաղը կարեւոր այդ քննարկումը կայանա լիագումար նիստերի դահլիճում, որպեսզի բոլոր հայտ ներկայացրածների ներկայությունը հնարավոր լինի ապահովել։

Հա, մեզ նաեւ տեղեկացրեցին, որ «Իմ Քայլը» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը։

Անկեղծ ասած՝ չէինք էլ կասկածում։

Դա էլ հո սենյակային ֆիկուսի թեմայով քննարկում չի, որ գան ու բուռն քննարկեն, թե ինչպես ջրել ու աճեցնել Ռոբուստա տեսակի ֆիկուսը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասինAnthropic-ի բաժնետոմսերի պահանջարկը գրեթե 7 անգամ գերազանցել է առաջարկը Ավինյանը հակադարձում է Հակոբյանին, դատավորների դեմ գործեր են հարուցվել․ նոր զարգացումներՄասկ. Ապագայում մարդկությունը գրեթե ամբողջ էներգիան կստանա ԱրեգակիցԲռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ. ՀՌՀԲիթքոյնը՝ 65 հազար դոլարից ցածր․ շուկան կորցրել է 217 միլիարդ դոլարՀնդկաստանի ռազմաօդային ուժերը կստանան իրենց կործանիչները՝ MiG-ներին փոխարինելու համար Խցանումների շուրջ բանավեճ՝ իշխանության ներսում․ միջազգային լարվածություն, սպառնալիքներ ու սրացումներ
Ամենադիտված