Այս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան Իրանից Որևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմը Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN Ադրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Ի՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքում Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Ղազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. Վարդևանյան Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին ՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Պետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհում 

Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը. մերօրյա հերոս Արթուր Ավետիսյան

Բլոգոսֆերա

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է մերօրյա հերոս Արթուր Ավետիսյանին:

«Զինվորների սիրելի «Դոկտորը», մայորն ու ընկերը…

Արթուր Ավետիսյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ է: Երկար տարիներ եղել է Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի բուժծառայության պետը: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կամավոր մասնակիցներից է:

Արցախյան վերջին գոյամարտի հենց առաջին օրը Արթուրը «Սև հովազ» ջոկատի կազմում կամավոր մեկնեց առաջնագիծ: Հոկտեմբերի 7-ին նա իր 48-ամյակը նշեց դիրքերում՝ առաջնագծում: Ընկերոջ՝ Հրաչ Դավթյանի փոխանցմամբ՝ Արթուրն ասում էր, որ կյանքում չի մոռանա իր ծննդյան այդ օրը:

«Շատ ուրախ էր, աչքերը փայլում էին: Նույնիսկ մի քանի անգամ փչեց տորթի մոմերը», - հիշում է ընկերը: Սակայն Արթուրի ուրախությունը կարճատև էր. հոկտեմբերի 15-ին նա զոհվեց թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից:

Արթուրը 2 դուստր ունի. մեծ աղջիկը՝ 15-ամյա Ալլան, ապագա բժշկուհի է, հայրենասեր հոր օրինակով կյանքեր պիտի փրկի, իսկ փոքրիկը՝ 7-ամյա Սոֆին, այլևս չի հարցնում, թե երբ է հայրիկը տուն գալու. նա այս հարցի պատասխանն արդեն գիտի…

Կինը՝ Արփինե Ավետիսյանը, պատմում է, որ Արթուրը վայելում էր բոլորի հարգանքը: «Բոլոր իրեն ճանաչողները կարող են դա փաստել: Արթուրը շատ նվիրված էր իր աշխատանքին: Եթե զինվորներից մեկը ջերմություն էր ունենում, ամբողջ ընտանիքով անհանգիստ էինք լինում. շատ էր սիրում իր զինվորներին», - նշում է Արփինեն:

Դուստրերի մեջ դեռ փոքրուց Արթուրը սերմանում էր հայրենասիրություն: «Մեծ աղջիկս անգամ զորամաս էր գնացել հայրիկի հետ՝ բուժկետի զորքի Ամանորը շնորհավորելու: Հիմա Ալլան ասում է. «Շատ լավ բժիշկ պետք է դառնամ, որ հայրիկիս անունը բարձր պահեմ», - ավելացնում է կինը:

Ծառայակից ընկերը՝ ենթասպա Արմեն Ասլանյանը, պատմում է. «Տասը տարի միասին ենք ծառայել: Արթուրը լավ մարդ էր ու լավ բժիշկ: Հեշտությամբ ախտորոշում էր ցանկացած հիվանդություն և արագորեն բուժում նշանակում»: Արթուրի շփման շրջանակն, ընկերոջ խոսքով, շատ մեծ էր, և բոլորի կողմից նրա մարդ տեսակը գնահատված էր:

Մյուս ընկերը՝ 30-ամյա Հրաչ Դավթյանը, որն Արմավիրի դպրոցում ֆիզիկական կուլտուրա է դասավանդում, նշում է, որ Արթուրն իր համար ավագ եղբայր էր:

«Ինձ միշտ զերծ էր պահում վտանգավոր քայլերից: Հոկտեմբերի 5-ին, երբ միասին ռազմաճակատում էինք, ինձ շնորհավորեց Ուսուցչի օրվա առթիվ: Շատ նրբանկատ էր, հավատարիմ, ամեն ինչ հիշում էր, միշտ լավատես էր ու երբեք չէր տրտնջում», - ավելացնում է ընկերը:

Անմահ հերոս Արթուր Ավետիսյան… Խոնարհվում ենք…»,- գրել է նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս կամուրջն առաջինը թիրախավորվեց ԱՄՆ-ի կողմից․ Մելիքյանի մեկնաբանությունը՝ հետպատերազմյան ԻրանիցՈրևէ բան դատախազությունը չկարողացավ հիմնավորել, իրենք արդեն խախտել են նախաքննության գաղտնիքի շեմըԻնչո՞ւ ՔՊ-ն որոշեց դրսում բնակվող, աշխատող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքիցԻրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNNԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանըԻ՞նչ է սպասվում անապահով ընտանիքներին․ փոփոխություն՝ օրենքումԳործը իշխանության վախերի մասն է. Դավիթ ՂազինյանՂազինյան Դավիթի գործով իրավական որևէ հիմնավորվածություն չկա. ՎարդևանյանՖրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներինԸնդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանինՈՒՂԻՂ. ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցըՊետական աշխատողներին գաղտնալսում են. Կադրային փոփոխություններ` մարզպետաց աշխարհումԸնդդիմությունը չկա, ինչ սիրո ու համերաշխության մթնոլորտ է. Ալեն ՍիմոնյանՊԵԿ-ը հայտնաբերել է 278 խախտում և ավելի քան 121 մլն դրամի տուգանք կիրառել Փորձնակները կվարձատրվեն, նրանց ստաժը հաշվի կառնվի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքումՆիկոլ Փաշինյանը Սրբուհի Գալյանին գործուղում է ՌուսաստանՀակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերըԵվրամիությունը քննարկում է հայկական արտահանումը փրկելու ուղիներըԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համարԿուզեի ընդդիմադիրների դեմքի արտահայտությունը տեսնեի, 9 տարբեր համայնքներ ենք խոշորացնում. ԽուդաթյանՄի դիմում էլ մենք ստորագրեցինք. Ալեն Սիմոնյանն ու նշանածը ստորագրել են ամուսնության պետական գրանցման փաստաթուղթըՆախագծով միասնականացվում են ավանդական և էլեկտրոնային ՀԴՄ-ների կանոններըԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկըՓոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետԱրամ Ա Վեհափառի օրհնությամբ քահանայական ձեռնադրություն է կատարվելԱյսօր հայրերի օրն է. պարզ է մեզ ոչ ոք ծաղիկ և նվեր չի տալու. Ալեն ՍիմոնյանՖրանսիայի հրապարակում վթար է եղել. մոպեդավարը հոսպիտալացվել էՀայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ ՍուրենյանցԳազատար են վնասել. մի քանի բնակավայրերում գազ չկաՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 17-ի դրությամբԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՓամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը«Նիկոլը շարունակում է սեփականության վերաբաշխման քաղաքականությունը»․ ԱբրահամյանՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նա կներկայացնի կառավարության կատարողականը«Հրապարակ»․ Քաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում«Իրավունք». Կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհումԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ»129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. Ժողովուրդ«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» «Հրապարակ»․ Փարսյանը հուսախաբ է եղել Չրի վտանգավոր հատկությունները. ինչու է պետք պահպանել չափավորությունը7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. կշարունակեն առավոտյանԵվրոպացի առաջնորդները մտահոգություններ են հայտնել Իրանի շուրջ համաձայնության վերաբերյալԱպարանում բախվել են «Honda»-ն, «Opel Astra»-ն, «Chevrolet»-ը, «Mercedes»-ը և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումըG7-ում վստահ են՝ Ռուսաստանը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներին
Ամենադիտված