Լեհաստանում ահաբեկչական հարձակում է կանխվել
Համաշխարհային ՄամուլԼեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը քրեական գործ է հարուցել մահմեդական կրոնական վայրում ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ։ Մի քանի մարդ բերման է ենթարկվել, լրագրողներին ասել է գաղտնի ծառայությունների համակարգողի խոսնակ Ստանիսլավ Ժարին: «Դատախազությունը նախաքննության ավարտին մեղադրական եզրակացություն է ուղարկել դատարան հանցագործություն նախապատրաստելու համար, որը պայթյունի արդյունքում մեծ մասշտաբով մարդկանց կյանքին, գույքին կամ առողջությանը սպառնացող իրավիճակ է ստեղծել, ասել է Ժարին։ Ըստ աղբյուրի՝ հարձակումը պետք է կատարվեր «Իսլամական համայնքի կրոնական պաշտամունքի որոշակի օբյեկտում»: Ըստ հետախուզական ծառայության՝ կասկածյալները «դեմ էին Լեհաստանի իսլամացմանը»: Նշվում է, որ ամբաստանյալները «արտահայտել են ծայրահեղ տեսակետներ։ Նրանցից մեկը կոչ է արել բռնության, հանցագործությունների կատարման, ատելության` ազգային, էթնիկական, ռասայական և դավանաբանական տարաձայնությունների ֆոնին»: Քննության ընթացքում առգրավվել են պայթուցիկներ, չորս հրազեն՝ ներառյալ ինքնաշեն ատրճանակ և զինամթերք, ինչպես նաև վտանգավոր նյութեր և գործիքներ։ Մեղադրյալին սպառնում է ազատազրկում ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով: