Բրունո Ֆերնանդեսը ճանաչվել է Պրեմիեր լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2020 թվականի դեկտեմբեր տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի կայքը: Ֆերնանդեսը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում չորրորդ անգամ ստացավ այս մրցանակը: Դեկտեմբերին պորտուգալացին Պրեմիեր լիգայում անցկացրեց վեց խաղ, որոնցում խփեց երեք գոլ ու կատարեց չորս գոլային փոխանցում: Մրցանակի համար պայքարում Ֆերնանդեսը, ով երկրորդ ամիսն անընդմեջ դարձավ լավագույն խաղացողը, շրջանցեց «Աստոն Վիլլայի» ֆուտբոլիստներ Անվար Էլ-Ջազիին և Էմիլիանո Մարտինեսին, «Բերնլիից» Բեն Միին, նրա խաղընկեր Մարկուս Ռեշֆորդին, «Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահինև «Մանչեսթեր Սիթիի» Ջոն Սթոունզին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան