Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» «Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին «Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին «Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել Թրամփը և Փեզեշքիանը էլեկտրոնային ձևով հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև «Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո 

Հազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի. քաղաքագետ

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«1022 թ. Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Բագրատունի թագավորը (1020-1041) իր թագավորությունը կտակեց Բյուզանդացիներին։ Բյուզանդացիները դոմինանտ ուժ էին, մշակութային բազում ընդհանրություններ ունեին Հայաստանի հետ և անընդհատ ճնշում էին Հայաստանին, որպեսզի այն իրենց տիրապետության տակ անցնի։

23 տարի շարունակ նրա հաջորդներին մի կերպ հաջողվեց պահել թագավորական իշխանությունը և Հայաստանի պետությունը։

Հետո բյուզանդացիները Հայաստանի վերնախավում հզոր դաշնակիցներ գտան։ Կաթողիկոս Պետրոս Ա. Գետադարձը և Վեստ Սարգիսը փրկությունը տեսնում էին Բյուզանդիայի մեջ։ Նաև շահագրգռված էին Կոստանդնուպոլսից իրենց խոստացված առավել մեծ ազդեցությամբ և դյութված էին բյուզանդական ուժով, հզորությամբ, փայլով և սիրաշահումներով։ Ու քարոզում էին բյուզանդական արժեքներ, խաղաղություն Բյուզանդիայի հետ և պատերազմի բացառում` Բյուզանդիայի հետ։

Եվ երկիրը նվիրեցին բյուզանդացիներին։ 1045թ.-ին երկրի փաստացի ղեկը ստանձնած կաթողիկոսն ու Սարգիս Սյունեցին, որին Բյուզանդիոնի հանդեպ կրքոտ սիրո պատճառով «Վեստ» մականունով էին կոչում` բացեցին Հայաստանի մայրաքաղաք Անիի դարպասներն ու այն հանձնեցին հույներին։

Ընկավ Անին։ 

Ընկավ բուն Հայաստանի վերջին թագավորությունը։
Այդպիսով առհավետ կորսվեց հայկական թագավորությունը, կործանվեց պետությունը, անվերադարձ հանձնվեցին երկրի հողերը։

Հազար տարի է անցել։ Պատմությունը ևս մեկ անգամ կրկնվում է։ Հազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի։ Չհեռացրինք նրան ժամանակին, երբ տեսանք երկիրը կործանման է տանում։ 

Մեր արևելյան Անին` Շուշին պահեցինք երեսուն տարի և հետո դարպասները բացելով այն նվիրեցինք թշնամուն։ Ու կորցրեցինք մեր պետությունը, կորցրեցինք մեր երկիրը, կորցրեցինք մեր ապագան։
Ու հետո անեցիների պես` հանդուրժեցինք մեր Վեստ Սարգսին և Պետրոս Գետադարձին։

Թշնամին այս անգամ Բյուզանդիան չէր, բայց Բյուզանդիան այս անգամ միջնորդն էր։ Եվ Բյուզանդիան Հայաստանի հանձնման ջատագովն էր։ Եվ Բյուզանդիան ստացավ մնացածը։ Ու հիմա էլ բյուզանդամոլներ կան, ընդդիմության տասնյոթական ճամբարը բյուզանդապաշտ է, վեստսարգսական, հակաոչմիթիզհողական։ 
Հասարկության մի մասը նոր Վեստ Սարգիս է փտնրում, որ իրենց Կոստանդնուպոլսի ծայրագավառ դարձնի։ Ու հիմա էլ մենք չենք հասկանում, որ Անիի անկումը հազար տարի հետո էլ Անիի անկում է և որ այս անգամ երկրի այդ անկումն անդառնալի է լինելու։

Ու չենք պայքարում։ Ու երկու հարյուր տարիների մեր հավերժական թվացող շրջապտույտի մեջ ինքնափոխության, ինքնագտնման, ինքնախելացիացման ուղի չենք բռնում։ Լուծումները փնտրում ենք նորանոր անիներ հանձնելու մեջ, Բյուզանդիային տրվելու մեջ և դա անում հին` երկդարյա կամ հազարամյա նույն մտայնությամբ։

Մեր փրկության միակ ուղին մեր բոլոր նախապատերազմական, ինչպես նաև հետպատերազմական հայացքների և մոտեցումների աղբանոց նետման մեջ է, նոր աշխարհների, նոր իրողությունների, նոր դաշնակիցների, նոր գաղափարների ու նոր գաղափարախոսության ընդունման մեջ։

Փրկության այլ ուղի մենք չունենք։ Մեր վերջին Անին հանձնելով` մենք չենք փրկվի։ Մենք ընդամենը կդառնանք այսօրվա Ախուրյանի այն ափին այսօր նշմարվող երբեմնի մայրաքաղաքի բնակիչներ` ավերակների ոգիներ։ Որ վաղուց չկան ու այլևս չեն լինելու։
Իսկ դրա իրավունքը մենք այլևս չունենք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»«Հրապարակ»․ Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»Ամբողջ կյանքս խոսել եմ կոռուպցիայի մասին, պաշտոնը ստացա, միանգամից մոռացա՞ իմ ասածը. Սանասարյանը՝ դատավորին«Հրապարակ»․ Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին «Հրապարակ»․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել Թրամփը և Փեզեշքիանը էլեկտրոնային ձևով հուշագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Իրանի միջև«Հրապարակ»․ Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Axios. Թրամփը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը Մակրոնի հետ ընթրիքի ժամանակ (տեսանյութ)Օրբան. ԵՄ-ն չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին պատերազմից և միգրանտներիցԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և Սի Ծինփինին ԱՄՆ-Իրան պատերազմի ժամանակ նրանց որդեգրած կուրսի համարՍթրեսի հաղթահարման կարևոր կանոններըԹրամփ. Իրանի հետ պատերազմի շարունակությունը հղի է տնտեսական աղետովՀրապարակվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստըԹրամփ. ԱՄՆ-ը կցանկանար համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինանոցների կրճատման վերաբերյալԳերմանիայի դաշնային կառավարության անունից պաշտպանության նախարարությանը փոխանցվել է 16 ձյունագնաց (տեսանյութ)Մակրոնը ընդգծել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի պայմանները պահպանելու անհրաժեշտությունըՄիասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցումՉինաստանի ԱԳ նախարարը երկխոսությունը համարել է Իրանի և Միացյալ Նահանգների համար ճիշտ ընտրությունՀնդկաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են G7-ի շրջանակումՌուսաստանը հյուրընկալում է Հարավարևելյան Ասիայի երկրների առաջնորդներինԹրամփը բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հուշագրի մանրամասներըՄեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար ընտրություն անցկացնելու մասինՌոնալդոն անվանել է պատմության լավագույն ֆուտբոլիստինԿԸՀ-ն ևս 2 պատգամավորի թեկնածուների վերաբերյալ միջնորդություններ է բավարարելՎերասոցիալականացման ավելի արդյունավետ համակարգ և պայմանական վաղաժամկետ ազատման նոր մոտեցումներԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայիՔրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվենԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ ԹրամփԿալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (տեսանյութ)ՄԱԿ-ը չի կատարել հացահատիկի համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները․ ՇոյգուԿաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակինԵս այստեղ ղեկավարն եմ․ Թրամփը ուշացումով է ժամանել G7-ի առաջնորդների հանդիպմանըՖրանսիան կոչ է արել մեծացնել աջակցությունը ՈւկրաինայինՄիացյալ Թագավորությունը պատրաստվում է նոր գագաթնաժողովիՈւկրաինան փորձում է ընդլայնել հակամարտության գոտին՝ ներառելով ամբողջ Եվրոպան․ ՀայդուկևիչԴե՛ գնացեք, բոլորը լավ տղա էին խաղում, ուզում էին իրենք առաջինը դևին սպանել․ Աղազարյան (տեսանյութ)Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի«Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «արդարացրել է» Ռուսաստանի վրա Ուկրաինայի հարվածները
Ամենադիտված