20-ամյա հայ խորհրդարանականն իրեն նետել է կամրջից
Հայկական աշխարհ
Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ավագյանն ինքնասպանություն է գործել Սոչիի կենտրոնում. հայտնում է Life news-ը։
Երիտասարդական խորհրդարանի 20-ամյա ակտիվիստն իրեն նետել է 27 մետր բարձրությունից՝ չնայած անցորդների ջանքերին, որոնք փորձել են ետ պահել նրան այդ քայլից։ Արդյունքում դեպքի վայր ժամանած բժիշկներին մնացել է միայն արձանագրել երիտասարդի մահը։
Իրավապահ մարմինների խոսքերով՝ լավ հագնված երիտասարդը հանգստացողների ուշադրությունն էր գրավել նրանով, որ նրա բջջային հեռախոսն անընդհատ զանգելիս է եղել, սակայն երիտասարդը չի պատասխանել զանգերին։ Զանգերը դադարելուց մի քանի վայրկյան անց երիտասարդը իրեն նետել է կամրջից։
Իրավապահները հեշտությամբ հաստատել են նրա ինքնությունը։
Խոստումնալից երիտասարդ քաղաքական գործիչը հայտնի էր խաղային ակումբների և խաղատների, ինչպես նաև` մեքենաների անօրինական կայանումների դեմ պայքարի նախաձեռնություններով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ