Մոսկվայում սեպտեմբերի 14-ին բողոքի ցույց կկայանա
Ռուսաստան
Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապակում տեղի կունենա ռուս հասարակայնության առաջին զանգվածային ցույցը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և նրան ներում շնորհելու դեմ. հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։ Պարբերականում նշվում է, որ բողոքի ցույցին կմասնակցեն ՌԴ Պետդումայի պատգամավորները, հասարական գործիչներ, ռուսական և հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ով ոճրագործության պահին քնած է եղել։
Նշենք, որ երկու սպաները մասնակցում էին ՆԱՏՕ – ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)