Փուսի Ռիոթին հանձնել են «Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակը
Ռուսաստան
Փուսի Ռիոթը ճանաչվել է տարվա լավագույն արթ-նախագիծ: Խմբին հանձնել են «Պատրաստված է Ռուսաստանում» մրցանակը: Այս մասին հայտնում է «Сноб» ամսագիրը:
«Խմբի մասնակիցները ընդունելի պատճառներով չեն կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը»,- նշել է երեկույթի հաղորդավար Քսենիա Սոբչակը:
Երբ Փուսի Ռիոթին հայտարարեցին հաղթող, դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ՝ «Խայտառակությո՛ւն»:
Ի պատասխան` կազմակերպիչները հայտնեցին, որ չեն խրախուսում ակցիան և խնդրում են մարդկանց համբերատար գտնվել:
Հիշեցնենք, որ Փուսի Ռիոթ խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան, Մարիա Ալեքսինան և Եկատերինա Սամուցևիչը դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման: Հայտնում է Газета.Ru-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)