Մեկնարկել է Օտտավայի Առաջին հայկական փառատոնը
Հայկական աշխարհ
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկել է Օտտավայի Առաջին հայկական փառատոնը։
Փառատոնի բացումը տեղի է ունեցել Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրել են փառատոնի դրոշը:
Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին հայկական փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին, խոհանոցին:
Փառատոնին մասնակցելու են պարախմբեր, երգչախմբեր Կանադայի մի շարք քաղաքների հայ համայնքներից, մատուցվելու է պատարագ, տեղի են ունենալու ջազ համերգներ, ներկայացումներ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ