Մոսկվայում տեղի է ունեցել առաջին ռադիոհամերգը
Ռուսաստան
1922 թվականի այս օրը Մոսկվայում տեղի է ունեցել առաջին ռադիոհամերգը և առաջին անգամ հնչել են «Լսե'ք, խոսում է Մոսկվան» բառերը:
Համերգը բացել է երգչուհի Նադեժդա Օբուխովան «Не искушай меня без нужды» ռոմանսի կատարումով: Հաղորդումը տրվել է Կոմինտերնի անվան ռադիոհեռախոսային կայանից:
1924-ի հոկտեմբերի 12-ից վարձակալված Սոկոլինյան ռադիոկայանի միջոցով սկսվում են մշտական ռադիոհաղորդումները:
Համերգին մասնակցել են նաև Ակադեմիական թատրոնի դերասաններ Անտոնինա Նեժդանովան, Քսենիա Դերժինսկայան, Վասիլի Կաչալովը և այլ հայտնի կատարողներ։
Առաջին հաղորդումը սկսվում է «Լենինի դերը խորհրդային ռադիոտեխնիկայի զարգացման և ռադիոսիրահարության խնդիրները» զեկույցով։ Այնուհետև ռադիոկայանի շինարար Մինցը հայտարարություն է անում ռադիոհաղորդման տեխնիկայի մասին, իսկ ընդմիջումներին ելույթ են ունենում Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ուսանողները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)