Դատական հայց՝ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ճանաչելու ծայրահեղական
Ռուսաստան
Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների ոլորտի վերահսկող դաշնային բյուրոն կոչ է արել ՌԴ կապի օպերատորներին արգելափակել իրենց բաժանորդների մուտքը «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին մինչ դատարանը կորոշի այդ ֆիլմը ճանաչել ծայրահեղական թե ոչ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով համապատասխան գերատեսչությանը:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի գլխավոր դատախազի գրասենյակը հայց ներկայացրեց դատարան՝ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը ճանաչելու ծայրահեղական:
Հիշեցնենք, որ զանգվածային ակցիաներ, ցույցեր են տեղի ունենում միանգամից մի քանի մահմեդական երկրներում՝ համացանցում հայտնված սկանդալային Մուհամմեդ մարգարեի մասին պատմող սիրողական ֆիլմի պատճառով: Ցույցերը առավել թեժացել են Եգիպտոսում և Եմենում։ Բողոքի ակցիաներ են գրանցվել նաև Սուդանում, Թունիսում, Պակիստանում և Բանգլադեշում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)