Արդյոք կարգելեն YouTube-ը Ռուսաստանում
Ռուսաստան
Ռուսաստանի կապի և հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը ենթադրում է, որ ռուսական համացանցի օգտատերերի համար YouTube-ի մուտքը կսահմանափակվի, պատճառաբանելով, որ այնտեղ զետեղված է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի տեսահոլովակը: Այդ մասին նշել է նախարարը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում, հայտնում է Voice of Amerika-ն:
Բանն այն է, որ նոյեմբերի մեկից ուժի մեջ են մտնում ինտերնետ կայքերի «սև ցուցակի» մասին օրենքի մի շարք նորմեր, իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը, որը պատրաստվել և նկարվել էր ԱՄՆ-ում սետեմբերի 11-ի տարելիցի կապակցությամբ, համարում է ծայրահեղական, ինչի մասին նախօրեին հայտնեց գերատեսչության պաշտոնական ներկայցուցիչ Մարինա Գրիդնևան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)