Լեոնիդ Բրոնևոյը բարդ վիրահատության է ենթարկվել
Ռուսաստան
Ռուս դերասան Լեոնիդ Բրոնևոյը, ում երեքշաբթի օրը կաթվածի պատճառով տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատության է ենթարկվել:
Ինչպես պարզ դարձավ, 83-ամյա ԽՍՀՄ ժողովրդական արտիստը Կիևի քաղաքային սրտաբանական կենտրոն է տեղափոխվել սրտի միկրոկաթվածի պատճառով: Ըստ գլխավոր բժշկի խոսքերի՝ դերասանին բարդ վիրահատության են ենթարկել: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժնում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն-ծանր:
Լեոնիդ Բրոնևոյի շրջագայությունը, որ սկսվել էր սեպտեմբերի 8-ին, ավարտվել է անցյալ երկուշաբթի. գրում է kp.ru –ն:
Բրոնևը խաղացել է 50-ից ավել ֆիլմում: Հանրային ճանաչում արտիստին բերեց 12 սերիանոց հեռուստաֆիլմը՝ «Գարնան տասնյոթ ակնթարթներ»-ը:
Նա նաև խաղացել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Այն նույն Մյունհաուզենը»-ը , «Սիրո բանաձև»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)