Ռուսաստանի ԱԳՆ-ը պարզաբանել է Ռուսաստանում USAID-ի աշխատանքների դադարեցումը
Ռուսաստան
Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) աշխատանքները Ռուսաստանի Դաշնությունում կդադարեցվեն՝ կապված այն բանի հետ, որ կազմակերպության աշխատանքի բնույթը միշտ չէ, որ ծառայել է հայտարարված նպատակներին. հայտնում է Lenta.ru-ն։ Այս մասին այսօր համապատասխան հայտարարություն էր տարածվել ռուսական արտաքին գերատեսչության կայքում:
Հաղորդագրությունում նշվում է, որ Գործակալությունը դրամաշնորհների բաշխման միջոցով փորձել է ազդել քաղաքական գործընթացների և քաղաքացիական հասարակության հաստատությունների վրա։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը հրաժարվում է բոլոր կազմակերպություններում զարգացման նպատակով օգնություն ստացողի կարգավիճակից, քանի որ ռուսական քաղաքացիական հասարակությունը «լիովին հասուն է դարձել և արտաքին ղեկավարության կարիք չունի»։
Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության գործունեությունը կդադարեցվի ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)