Վազգեն Սաֆարյան. Եկամտային հարկի ներդրումը հավելյալ հարկային ծանրաբեռնվածություն կստեղծի աշխատողների համար
Տնտեսություն
2013-ի հունվարի 1-ից միասնական եկամտային հարկի ներդրումը հավելյալ հարկային ծանրաբեռնվածություն կստեղծի աշխատողների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նա նշեց, որ աշխատողների հարկային ծանրաբեռնվածությունը չբարձրացնելու համար գործատուն պետք է ավելացնի աշխատավարձը, սակայն բոլոր գործատուները չէ, որ պարտաճանաչ կլինեն. «Առկա է վտանգ, որ գործատուները կձգտեն ձերբազատվել հին աշխատողներից՝ նորերի հետ ավելի վատ պայմաններով պայմանագիր կնքելու համար»:
Ըստ Սաֆարյանի՝ աշխատանքային օրենսդրությունը մարդկանց աշխատանքից ազատելու բազմաթիվ սողանցքներ է պարունակում :


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում