Սիրիայի հայկական եկեղեցիների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Սփյուռք
Սիրիայում ընթացող զինված մարտերի մեջ սիրիահայերին ներքաշելու բոլոր փորձերն անհաջողության են մատնված. սեպտեմբերի 14-ին նման բովանդակությամբ հայտարարություն է տարածվել Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանի, Բերիո թեմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պետրոս արքեպիսկոպոս Մարիաթյանի և Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի (Հալեպ) առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանի հաստատմամբ:
Հայտարարությունում ասվում է, որ այսօր սիրիահայերը կրկնում են այն խաղաղ գոյակցությունը, որը ձեռք են բերել Սիրիայում տասնյակ տարիների ընթացքում:
«Հայկական համայնքը կտրականապես դեմ է ցանկացած դաժանության ու արյունահեղության, և, անկասկած, կշարունակի դեմ լինել յուրաքանչյուր բռնության և զինված բախումների։
Միայն երկխոսության միջոցով է հնարավոր Սիրիայում խաղաղություն ու հաշտություն վերահաստատել, միայն երկխոսությունը կարող է ապահովել բոլոր համայնքների խաղաղգոյակցությունը՝ հիմնված հանդուրժողականության, հարգանքի և սիրո սկզբունքների վրա»,- ասված էր սիրիահայ հոգևոր առաջնորդների կողմից հաստատված հայտարարությունում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան