Հանդիպել են հայ և իրանցի գործարարները
Տնտեսություն
Այսօր՝ սեպտեմբերի 19–ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցավ հայ–իրանական գործարար հանդիպում պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարանի նահանգի պատվիրակության և հայ գործարարների միջև։
Պատվիրակության ղեկավար, Մազանդարանի փոխնահանգապետ Վալի Օլահ Փարզանեհին նշել է, որ իրենց նահանգն ունի երեքուկես միլիոն բնակչություն և գրեթե Հայաստանի չափ տարածք, զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն և համագործակցության լուրջ պոտենցիալ։
ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ, «Բարվա» ընկերության նախագահ Արամ Վարդանյանը ասել է, որ դեռևս 2008 թ.-ից երկու Պալատների համագործակցությունը արդեն լուրջ արդյունքներ ունի՝ Հայաստանում գործում են իրանական կապիտալով հարյուրավոր ընկերություններ։ Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել