Կառավարությունը մասնակիորեն կփոխհատուցի «ՀայՌուսգազարդ»–ի անապահով սպառողներին
Տնտեսություն
Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին որոշման նախագծին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N335-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշումն էր.
«Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթների հաշվին 171101280 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N335-Ն որոշման 1-ին կետում նշված՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում՝ հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված համապատասխան տեղեկատվությունը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում