ՌԴ-ը վերահսկում է մահմեդական երկրներում իր դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը վերահսկում է մահմեդական երկրներում ռուսական դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը՝ կապված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների հետ. հայտնում է РИА Новости-ն։ Դեռ որևէ միջադեպ չի գրանցվել. հայտնել է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեր արտասահմանյան յուրաքանչյուր ներկայացուցչությունում անվտանգության ապահովման քայլեր են ձեռնարկվում՝ կախված այս կամ երկրում տիրող մթնոլորտից։ Ռուսական ներկայացուցչությունների նկատմամբ որևէ արտասովոր միջադեպեր՝ կապված այդ անվայել տեսանյութի հետ, չեն գրանցվել»,-ասել է Լավրովը։
Արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ ֆիլմի նկատմամբ միանշանակ բացասական է։ «Մեր դիրքորոշումն այդ ստեղծագործության նկատմամբ հանրահայտ է. գլխավոր դատախազությունը առաջարկ է կատարել, հայտարարելով, որ այդ ֆիլմը Ռուսաստանի տարածքում տարածման ենթական չէ»,-հիշեցրել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)