Հացի թանկացումներն արտաքին գործոնի ազդեցություն է
Տնտեսություն
Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսել է հացի գների թանկացման մասին: Նա ասել է, որ հացամթերքի շուկայում ուսումնասիրություններ ընթանում են, և որ հացի թանկացման պատճառներից մեկն այն է, որ միջազգային շուկայում ցորենի գներն աճել են, ինչ հետևանքով Ռուսաստանում ցորենի բերքի ծավալները կրճատվել են:
«ՏՄՊՊՀ-ն իրավասություն ունի վերահսկողություն իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ: Հացամթերքի շուկայում չկան գերիշխող տնտեսվարողներ, քանի որ այս շուկայում գործում են հարյուրավոր կամ հազարավոր տնտեսվարողներ, ուստի այն ազատ մրցակցային շուկա է և գներն այստեղ ենթակա չեն վերահսկողության»,–ասել է Ա.Շաբոյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում