Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել Կոսյանը 

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայկական աշխարհ

Սեպտեմբերի 20-ին Հայաստան ժամանեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը' Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով:

Օդանավակայանում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեցին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արամ Ա Կաթողիկոսին դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ապա Մայր Տաճարում կատարվեց միասնական գոհաբանական աղոթք:

Աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետը բարիգալստյան խոսքով ողջունեց Արամ Ա Կաթողիկոսին' փառք ու գոհություն հայտնելով Աստծուն, որ առիթներ է պարգևում հանդիպելու և առ Աստված համատեղ աղոթք բարձրացնելու հայ ժողովրդի ապահով ու բարօր կյանքի, Հայրենիքի շինության ու առաջընթացի համար, ինչպես նաև անդրադարձ կատարելու ազգային կյանքը հուզող հարցերին ու խնդիրներին:

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի աշխատանքներին համատեղ մասնակցության համար' կարևորելով Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը և մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելմանն ուղղված ջանքերը, որպեսզի լուծում գտնի մեր ժողովրդի արդար դատը, որ հարյուրամյակ շարունակ յուրաքանչյուր հայորդու պայքարն է դարձել:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև ցավով անդրադարձավ Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին շնորհված ներման իրողությանը, ինչպես նաև Սիրիայում շարունակվող ռազմական գործողություններին, որոնց զոհ են դառնում բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: «Արդարև, մեր հոգին տագնապի ու ցավի մեջ է, որովհետև սիրիահայ բազում մեր զավակներ զոհ դարձան պատերազմական այս գործողությունների ընթացքում, շատերն ապրում են անորոշության մեջ' վախն իրենց սրտում, ուրիշներ գաղթական դարձան աշխարհով մեկ: Մենք փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր մենք հայրենի պետականություն ունենք, որը հարազատ զավակների համար դժվարին պահերին միշտ նրանց կողքին է, նեցուկ ու ապավեն նրանց», - ասաց Վեհափառ Հայրապետը' նշելով, որ Եկեղեցին նույնպես ամեն ճիգ ու ջանք ի գործ դրեց և շարունակում է' օգնելու դժվարության մեջ հեծող իր զավակներին: Նորին Սրբությունը, աղոթք բարձրացնելով անմեղ զոհվածների հոգիների և աշխարհում խաղաղության համար, մաղթեց, որպեսզի բնականոն ու խաղաղ կյանքը վերահաստատվի Սիրիայում և հայ համայնքը շարունակի ապրել այնտեղ' հավատարիմ իր դարավոր ազգային արժեքներին ու սրբություններին:

Խոսքի վերջում վերստին ողջունելով և իր բարեմաղթանքներն ուղղելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ու միաբանությանը' Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Երկնավոր Տերն Իր Աջն ու օրհնությունը հովանավոր դարձնի Հայոց Եկեղեցու նվիրապետական աթոռների վրա, որպեսզի միասնական ջանքերով Հայոց Եկեղեցին լծվի իր առաքելության իրականացմանը մեր ազգային կյանքում' կերտելով մեր ժողովրդի լավատեսության ոգին:
Այնուհետև Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իր այցին անդրադարձավ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: «Մեր Եկեղեցու գոյության պատճառը, մեր Եկեղեցու կյանքի ու վկայության ճամփան, մեր Եկեղեցու առաքելությունը միայն մեկ բառի մեջ կարելի է խտացնել' ծառայություն: Եվ այս բառը մեր Եկեղեցու պատմության ընթացքում գործնականապես արտահայտված է մեր Եկեղեցու կենդանի ու արյան վկայությամբ, մեր Եկեղեցու հոգեմտավոր ստեղծագործությամբ, մեր Եկեղեցու' Հայրենիքի ու ժողովրդի համայնական կյանքի մեջ իր գործուն մասնակցությամբ», - ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը' իր այցն առիթ նկատելով ծառայական ուխտի վերանորոգման:

Խոսելով վերջին շրջանում ազգային կյանքը հուզող երևույթների մասին' Արամ Ա Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Երբ Ադրբեջանը, բարոյական, իրավական, քաղաքական, մարդկային ամեն տեսակ օրենք ու հասկացողություն մի կողմ դնելով, փառքով ու պատվով ընդունեց ոճրագործին, մեր Եկեղեցին պետության կողքին եղավ, մեր Եկեղեցին չէր կարող անտարբեր լինել: Երբ սիրիահայությունն այսօր տագնապի է մատնված, մեր Եկեղեցին անտարբեր չմնաց: Եվ ահավասիկ, երբ մենք գտնվում ենք ցեղասպանության հարյուրամյակի շեմին, Եկեղեցին չի կարող լուռ ու հետևողի դերի մեջ լինել: Մեր պետության հետ միասին մենք անելիք ունենք»:

Վերջում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մաղթեց, որ միշտ շեն ու պայծառ մնա Մայր Աթոռ Սբ Էջմիածինն իր միաբանությամբ ու բոլոր կառույցներով:
Արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ ու միասնական տերունական աղոթքով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել
Ամենադիտված