Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ
Տնտեսություն
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB10172218) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 422 մլն դրամ, որից մրցակցային՝ 3 մլրդ 200 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 222 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 512 458 231 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.9806 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 15.9999 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում