Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետին
Սփյուռք
Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գերհարգելի Հայր Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Այվազյանին:
Հայր Անդրանիկը նախարարին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Հայաստան ժամանած սիրիահայերին անհանգստացնող հիմնախնդիրների վերաբերյալ:
Նախարար Հակոբյանը հավաստիացրեց, որ սիրիահայերին վրաբերող խնդիրները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մշտապես գտնվում են ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների հսկողության և ուշադրության կենտրոնում: ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկանում, ուսումնասիրում, վերլուծում է բոլոր խնդիրները, համակարգում դրանց արդյունավետ լուծումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան