Շնորհավորական ուղերձ՝ Ամերիկայի հայկական համագումարին
Սփյուռք
Ամերիկայի հայկական համագումարի 40-ամյա հոբելյանի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանին:
Ուղերձում ասված է. «Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Ամերիկայի հայկական համագումարի բոլոր անդամներին՝ կազմակերպության 40-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ամերիկայի հայկական համագումարն այն կառույցներից է, որն արդեն չորս տասնամյակ ակտիվորեն ներգրավված է համահայկական կարեւորագույն ծրագրերի մշակման եւ իրականացման գործընթացում: Անգնահատելի է համագումարի դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման եւ դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման եւ հայրենիքի զարգացման ու զորացման գործում: Շոշափելի է կազմակերպության դերակատարությունը նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ:
Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում այդ ազգանպաստ ու հայրենանվեր առաքելությունը:
Կրկին շնորհավորում եմ պանծալի հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում անսպառ ուժ ու կորով, նորանոր հաջողություններ համազգային իղձերի ու նպատակների իրականցման ճանապարհին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան