Մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը
Ռուսաստան
Այսօր՝ Վիշնևսկու անվան կլինիկական հիվանդանոցում, մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար,ռուս պետական և քաղաքական գործիչ, ԽՍՀՄ հերոս, ՌԴ 1-ին գեներալ (1992) Պավել Գրաչովը։ Այս մասին հայտնում է РИА Новости–ն՝ հղում կատարելով բուժհաստատության ներկայացուցչին։ Վերջինս ասել է. «Պավել Սերգեևիչ Գրաչովը մահացել է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 14.40-ին»։
Լուրը հաստատել է նաև ՌԴ ՊՆ մամլո–ծառայության և տեղեկատվության վարչության ներկայացուցիչը՝ РИА Новости–ի հետ զրույցում։
Նշենք, որ Գրաչովը տեղափոխվել էր Վիշնևսկու անվան զինվորական հոսպիտալ սեպտեմբերի 12-ին։ Նա վերակենդանացման բաժնում էր՝ ծանր վիճակում։ Մահվան պատճառը դեռևս բուժհաստատությունից չեն հայտնում։
Հիշեցնենք, որ Պավել Գրաչովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 1992-1996թթ.:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)