Հերթական նենգ փոփոխությունը. ինչ է մտածել իշխանությունը․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունը որոշել է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, որի նպատակն ապօրինաբար կալանավորված պատգամավորների կալանքի օրինականացումն է։ Խոսքը «Հայաստան» դաշինքի անդամներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի մասին է։ Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Նշված պատգամավորներին կալանավորել են ԿԸՀ թույլտվությամբ եւ մինչ օրս չեն ստացել ԱԺ համաձայնությունը՝ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
«ՀՀ ԸՕ սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուի՝ մինչեւ պատգամավորի լիազորությունները ստանձնելը ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն ԿԸՀ համաձայնությամբ: Առանց ԿԸՀ-ի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»: