Քայլի Ջենները հուզիչ հոլովակով պաշտոնապես հաստատել է իր հղիության լուրը (լուսանկարներ, տեսանյութ)
Ժամանց«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղ Քայլի Ջենները իր ինստագրամյան էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել, որտեղ հաստատում է, որ սպասում է երկրորդ երեխային ռեփեր Թրեւիս Սքոթից։
24-ամյա հեռուստաաստղը սոցիալական ցանցում հրապարակել է հոլովակ, որում ցույց է տվել հղիության թեստի դրական արդյունքը։ Կադրում պատկերված են նաեւ երեխայի հայրը, նրանց ավագ դուստրը՝ Սթորմին։ Ջենները տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է ուլտրաձայնային հետազոտություն անցել։ Հոլովակում հայտնվել է նաև այն դրվագը, երբ Քայլի մայրը՝ Քրիս Ջեններն է տեղեկանում դստեր երկրորդ հղիության մասին:
Քարդաշյան քույրերը արձագանքել են նորությանն ու նշել, որ ուրախ են նրա համար։
«Արտասվում եմ»,- գրել է Քիմ Քարդաշյանը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան