Երեւանի Կոմիտասի պողոտայում «BMW»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող տղամարդու
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ «Արևելյան խոհանոց»-ի դիմաց, BMW մակնիշի 65 XX 006 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող միջին տարիքի տղամարդ հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում կայանված էր նաև Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է BMW-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը