ՌԴ ՊՆ հայտնել է գեներալ Գրաչովի մահվան պատճառը
Ռուսաստան
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է գեներալ Պավել Գրախովի մահվան պատճառները, որը գլխավորում էր ռազմական գերատեսչությունը 1992-1996թ.թ.։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
ՊՆ տվյալներով՝ Գրաչովը վախճանվել է Վիշնեվսկու անվան 3-րդ կենտրոնական ռազմական հոսպիտալում սուր մենինգոէնցիֆալիտից (գլխուղեղի սուր բորբոքում, որն ուղեկցվում է մանրէային վարակով)։
Գեներալը 64 տարեկան էր։ Նախկինում շրջանառվում էին ինսուլտի և սննդային թունավորման վարկածները։ Գրաչովը սեպտեմբերի 12-ից գտնվում էր հիվանդանոցում և մահացել էր սեպտեմբերի 23-ին։
Պավել Գրաչովը ղեկավարում էր ՊՆ-ն նախկին նախագահ Բորիս Ելցինի օրոք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)