ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց կանադահայ դաշնակահար Սուրեն Բարիին
Սփյուռք
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց կանադահայ դաշնակահար Սուրեն Բարիին: Հայազգի երաժիշտն առաջին անգամ է Հայաստանում, պապերի հայրենիքի մասին լսել է տատիկից:
Սուրեն Բարին Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացվող Անհատ կատարողների օրերին:
Սուրեն Բարին արդեն հասցրել է շրջել Հայաստանում, հանդես գալ մենահամերգներով և շատ տպավորված ու հիացած է հայ խստապահանջ հանդիսատեսով:
Կանադահայ երաժիշտը որոշել է կրկին այցելել Հայաստան, հանդես գալ նոր ծրագրով, ավելի մոտիկից ծանոթանալ հայոց աշխարհի, տաղանդավոր ու արարող հայ մարդկանց հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան