Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է
Տնտեսություն
Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1324C124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 760 մլն 400 հազար դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 760 մլն դրամ, ոչ մրցակցային՝ 400 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 299 201 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 8.9215 տոկոս: Աճուրդին մասնակցել են 6 դիլեր և գանձապետական պահառուն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում