2013թ.-ին ավելացվելու են նոր աշխատատեղեր
Տնտեսություն
Սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության նիստի քննարկմանն է դրվելու զբաղվածության կարգավորման 2013թ.-ի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչությունը և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:
Նախագծի նպատակն է.
1) բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, զբաղվածության խթանում
2) աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացում, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքում
3) զբաղվածության ակտիվ քաղաքականության իրականանացում ու զբաղվածության պասիվ ծրագրերին հատկացվող ֆինանսական միջոցների մասնակի փոխանցում զբաղվածության բնագավառում իրականացվող ակտիվ ծրագրերին
4) աշխատանքի տեղավորման խթանում:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի