Սբ. Կարապետ վանքը վերածել են անասնագոմի
Հայկական աշխարհ
«Հայդուկ» ֆեյսբուքյան էջը հրապարակել է մի լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես է Սբ. Կարապետ վանքը քրդերի կողմից վերածվել անասնագոմի։
Տեղեկացնենք, որ Ս. Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք՝ Քարքե կոչվող լեռան լանջին։ Այն գավառական վանքերից ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել։
Սբ. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն։ Վանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության՝ այն հիմնել է Գրիգոր Լուսավորիչը և նրա մահից հետո նրա մարմինն ամփոփվել է Սբ. Կարապետ կոչված մատուռի տակ։
Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն է եղել, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ