Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են (լուսանկարներ) COP17-ին ընդառաջ միջոցառումների կազմակերպում միջազգային հարթակներում. ԱԳՆ-ն ամփոփել է տարին Երևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար «Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը հանկարծ որոշեցին ակտիվորեն աջակցել Հայաստանի ներկայիս իշխանություններին». Արման Աբովյան Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան Ներկայացվել է հայկական արևային ռոբոտը` Սոբոտը Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ) Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ այսօրվա հանդիպումից առաջ․ Թրամփ 

Քննարկվեցին ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները

Տնտեսություն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունները:

Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական մարմինների համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվետու տարում վճարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Առանձին դեպքերում, բյուջետային տեխնիկայով պայմանավորված, առկա տնտեսումներն ուղղվել են պահուստային ֆոնդ, որտեղից ֆինանսավորվել են նոր ծրագրեր:

Նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով: Որոշ դեպքերում ծրագրի կատարողականը եղել է 100 տոկոսից ավելի, ինչը, ըստ ՀՀ գլխավոր գանձապետի, կատարվել է ի հաշիվ արտաքին աջակցության:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2011 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանության եւ այլ ծախսերի նպատակով նախատեսվել է 3 մլրդ 579 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 3 մլրդ 632 մլն դրամ, ծախսերը՝ 3 մլրդ 625 մլն դրամ, ապահովվել է ծրագրերի 99,8 տոկոս կատարողական:

«Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանություն» ծրագրով տրամադրվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ «Քաղաքական հետազոտություններ եւ հանրային իրազեկման ապահովում» ծրագրին տրամադրվել է համապատասխանաբար 115 եւ 75 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: Գումարներ են հատկացվել արտասահամանյան գործուղումների եւ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Այս ծրագրերի իրականացման համար համապատասխանաբար հատկացվել է 4 մլն 745 հազար դրամ եւ 49 մլն 58 հազ դրամ: Իրականացվել են նաեւ մյուս ծրագրերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովին ֆինանսական հատկացումների եւ կատարողականի ցուցանիշները, նշեց, որ հաշվետու տարում օրենսդիր մարմնին պետական բյուջեով հատկացվել է 2 մլրդ 972 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Իրականացվել են նախատեսված բոլոր 5 ծրագրերը, կատարողականը կազմել է 99,92 տոկոս: ՀՀ ԱԺ աշխատակազմի պահպանության եւ խորհրդարանականների ծախսերի համար հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ, փաստացի ծախսվել է 2 մլրդ 730 մլն դրամը: 1 մլրդ 626 մլն դրամ էլ հատկացվել է աշխատավարձերի վճարման հոդվածով:

Երկրորդ՝ վարչական օբյեկտների շինարարության ծրագրի իրականացման համար հատկացվել է 77 մլն դրամ, որից 2 մլն 910 հազ. դրամը տրվել է նախագծման եւ տեխնիկական հսկողության իրականացման, 2 մլն 200 հազ. դրամ հատկացվել է ԱԺ դահլիճի պատուհանների փոխարինման, իսկ մոտ 72 մլն դրամը ծախսվել է ԱԺ առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման նպատակով: Ծրագիրն իրականացվել է 99 տոկոսով:

ԱԺ աշխատակիցների վերապատրաստման փոքր ծրագիրը եւս հիմնականում իրականացվել է: Միջազգային կազմակերպություններին անդամակցության համար նախատեսվել է 101 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: 60,8 մլն դրամ հատկացվել է ԱԺ կարողությունների հզորացման ծրագրին, որը եւս ամբողջությամբ կատարվել է:

ՀՀ կառարավության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուրջ 35 մլրդ դրամ է նախատեսվել հաշվետու տարում ՀՀ կառավարության աշխատակազմին, որն օգտագործվել է մի շարք խոշոր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես 27 մլրդ դրամ հատկացվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, 3,5 մլրդ դրամ հատկացվել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրերին, 3 մլրդ դրամ՝ այլ ծրագրերի իրականացմանը: Կատարողականը կազմել է 95 տոկոս:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ՍԴ-ի համար նախատեսված բյուջետային միջոցներն օգտագործվել են 99,3 տոկոսով: Նախատեսված որեւէ հոդված չի փոփոխվել, իրականացվել են նախատեսված 3 ծրագրերը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով՝ համակարգին հատկացված ամբողջ գումարն օգտագործվել է: Ծրագրերը հիմնականում իրականացվել են: Հրայր Թովմասյանը նկատեց, որ կապված դատաիրավական բարեփոխումների հետ՝ փոքր-ինչ ավելի գումար է ծախսվել՝ ի հաշիվ դրամաշնորհների:

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ներկայացմանբ՝ համակարգի պահպանման համար հատկացվել է 4 մլն 638 հազ. դրամ, ծրագրերի իրականացման կատարողականը կազմել է 99,9 տոկոս:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հաղորդմամբ՝ կառույցին հատկացվել է 3 մլրդ 13 մլն դրամ, կատարողականը կազմել է 99, 98 տոկոս: 31 մլն խնայվել է, որը վերադարձվել է պետական բյուջե:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի խոսքով՝ համակարգին հատկացված 251,5 մլն դրամը հիմնականում օգտագործվել է, տնտեսվել է 4 մլն դրամ:

ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 2 ծրագիր, ֆինանսավորումը կազմել է 783 մլն դրամ:

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակազմի ղեկավար պարոն Ասլիկյանի՝ հաշվետու տարում համակարգին հատկացվել է 6,2 մլրդ դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 99,1 տոկոս:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2011 թվականին համակարգին հատկացվել է 191 մլն 621 հազ. դրամ, ծրագրերը կատարվել են:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ համակարգին հատկացվել է 393 մլն 173 հազ դրամ, փաստացի ծախսերը կազմել են 391 մլն 719 հազ. դրամ:

Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գագիկ Մինասյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական միջոցների եւ կատարված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչները համառոտ ներկայացրին ՀՀ մարզերին հաշվետու տարում հատկացված ֆինանսական ցուցանիշները, դրանց օգտագործման հիմնական ուղղությունները եւ իրականացված ծրագրերը:

Մասնավորապես ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ 77 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,96 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 347 մլն դրամ:

ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 8 մլրդ 664 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2.6 մլրդ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 974 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.97 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 290 մլն դրամ:

ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 6 մլրդ 998 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս, իրականացվել է 20 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 714 մլն դրամ:

ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը:

ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 10 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, իրականացվել է 23 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 676 մլն դրամ:

ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 5 մլրդ 787 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ տրվել է 1 մլրդ 458 մլն դրամ:

ՀՀ Վայոց ձորի մարզին տրվել է 2 մլրդ 574 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 527 մլն դրամ:

ՀՀ Տավուշի մարզին հատկացվել է 5 մլրդ 176 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 549 մլն դրամ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանին հատկացված գումարների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է սուբսիդիա 6 մլրդ 580 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կազմել են 11 մլրդ 908 մլն դրամ, այդ թվում՝ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան՝ 8 մլրդ 963 մլն դրամ:

Պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրամադրված ֆինանսավորման ծավալը կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ: Տեղեկացվեց, որ բոլոր ուղղություններով ծախսերը կատարվել են 100 տոկոսով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են (լուսանկարներ)COP17-ին ընդառաջ միջոցառումների կազմակերպում միջազգային հարթակներում. ԱԳՆ-ն ամփոփել է տարինԵրևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար «Ինչո՞ւ Թուրքիան և Ադրբեջանը հանկարծ որոշեցին ակտիվորեն աջակցել Հայաստանի ներկայիս իշխանություններին». Արման ԱբովյանԱմանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան Ներկայացվել է հայկական արևային ռոբոտը` Սոբոտը Մենք շահագրգռված ենք օր առաջ ունենալ ապաշրջափակում, ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ) Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համարՇատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ՝ Զելենսկու հետ այսօրվա հանդիպումից առաջ․ ԹրամփԵրևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է առանց հոսանքի․ Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել Լույսը վառի´ր. Ցուցադրական Ամանոր«Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներԳիշերվանից հոսանքազրկված հասցեներում դեռ մեկ օր էլ հոսանք չի լինիԱրագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսը Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Մարտիրոս բնակավայրի սկզբնամասում «Toyota»-ն բшխվել է կայանված տրակտորին և վրшերթի ենթարկել տրակտորիստին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ականները քեֆի մեջ են (տեսանյութ)ՀՀ-ն պահպանում է ռուսաստանցիների շրջանում պահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկի կարգավիճակըՀրդեհ` տնակի տանիքումԹեժ մարտեր են Զապորոժիեի ամենամեծ քաղաքի համար. ռուսներն այն հավասարացնում են հողինԼանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց էԳորիսի տարածաշրջանում ձյուն է տեղումCOP17 համաժողովին ընդառաջ՝ հատուկ վերապատրաստում է կազմակերպվել 45 դիվանագետների համարԻրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային կարևոր հարցեր Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար Մոսկվայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով հարյուրավոր չվերթեր են հետաձգվել ու չեղարկվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի 969 խախտում է գրանցվել Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԷտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել (տեսանյութ) Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում Լուկաշենկոն ընկել է հոկեյի խաղի ժամանակ (տեսանյութ) Կադրեր՝ Գառնիում Փաշինյանի կազմակերպած պատարագիցԹաիլանդում հայտնաբերվել է տափակագլուխ կատու, որը 30 տարի համարվում էր անհետացածՄահացել է Հրայր և Անժելա Թովմասյանների հայրը Մակրոնի և Մերցի միջև տարաձայնությունները խորացել են Պուտինի պատճառովՈ՞ր հասցեներում ջուր չի լինիՕգոստոսի 8–ինը փաստաթուղթ չի, նոյեմբերի 9–ն է իսկապես փաստաթուղթ. Վիտալի Բալասանյան 3 կենդանակերպի նշաններ, որոնք բախտավոր կլինեն 2026 թվականին NASA-ն հայտարարել է Լուսնի վրա ամերիկյան բազա կառուցելու մտադրության մասինԴիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով մեքենա է հայտնաբերվել «Toyota»-ն բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել տրակտորիստինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից․ Հայր Զաքարիա (տեսանյութ)Լավրովը սպառնացել է «ջախջախիչ պատասխանով»Այս գիշեր ու վաղը առավոտյան Հայաստանի բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Նատալյա Շտուրմը Ձմեռ պապիկից տղամարդ է խնդրել
Ամենադիտված