Սփյուռքի նախարարն ընդունեց Երուսաղեմի Հայ Երիտասարդաց միության ատենապետին
Սփյուռք
Սեպտեմբերի 25-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Երուսաղեմի Հայ երիտասարդաց միության ատենապետ Հակոբ Անդրիասյանին:
Հ. Անդրիասյանը եկել էր Սփյուռքի նախարարին ներկայացնելու Երուսաղեմի հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, որոնք հիմնականում առնչվում էին հայապահպանության և լեզվապահպանության հիմնախնդիրներին: Ատենապետը ցանկություն հայտեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպել Երուսաղեմի հայ երիտասարդների հայրենագիտական կրթության, Հայաստանի ճանաչողության գործընթացը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեց ՝ հավաստիացնելով, որ կիսում է ատենապետի մտահոգությունները:
Հանդիպման ավարտին նախանշվեցին համագործակցության հնարավոր տարբերակները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան