Լրագրող Ասլանյանին մկրատի 15 հարված հասցրած անձը ձերբակալվել է
Ռուսաստան
Հայտնի հայ լրագրող Սերգեյ Ասլանյանի հարձակման մեջ մեղադրվող անձը ձերբակալվել է Չելյաբինսկի շրջանում. հայտնում է Интерфаксը:
«Մոսկվայի քրեական հետախուզուզության օպերատիվ խումբը Չելյաբինսկում ձերբակալել է լրագրող Սերգեյ Ասլանյանի վրա հարձակման կազմակերպման կասկածյալին»,-հայտնում է մայրաքաղաքային հետախուզության ներկայացուցիչ Ալեքսեյ Բախրոմեևը:
Նա հայտնեց, որ միաժամանակ հաջողվել է պարզել կասկածյալի անձը: Սակայն հայտնի դարձավ, որ նա հասցրել է լքել Ռուսաստանը և տեղափոխվել իր հայրենիք ՝ Ղրղզստան:
Հարձակումը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 28 ին Մոսկվայում: Ոստիկանության տվյալնեորվ Ասլանյանի բնակարան զանգահարել էին և խնդրել իջնել նրան ցած: Երբ լրագրողը հայտնվել էր փողոցում, հանցագործը հարվածել էր նրա գլխին և մկրատի 15 հարված հասցրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)