«Եդինայա Ռոսսիյա»-ն հրաժարվում է Պուտինի և Մեդվեդևի նկարներից
Ռուսաստան
«Եդինայա Ռոսսիյա»-ն չի օգտագործելու կուսակցության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարները իր նախընտրական քարոզարշավի ընթացքում:
Այդ մասին սեպտեմբերի 26-ին հայտնել է «Ведомости » թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հրատարակչության տվյալներով՝ լուսանկարների օգտագործումը չի թույլատրվել վերևից՝ պայմանավորված սպասվելիք տարածքային ընտրություններում արդյունքերի անկանխատեսելիության հետ: «Նույնիսկ բարեկեցիկ ժամանակներում ղեկավարների նկարների օգտագործումը թույլատրելի էր միայն այն շրջաններում, որտեղ կուսակցությունը հաստատապես ապահովում էր ձայների մեծամասնությունը: Քանի որ այժմ արդյունքներ կանխատեսելը դժվար է, ապա և թույլտվություն չի տրվել»,-Ведомости-ին է հայտնել կուսակցության ներկայացուցիչներից մեկը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)