Շատունովին երկրպագուներն ավտոմեքենա են նվիրել
Ռուսաստան
«Ласковий май» խմբի նախկին մեներգչին՝ Յուրա Շատունովին իր երկրպագուները թանկարժեք նվեր են արել. 80-ականների կուռքին երկրպագուները 150.000 եվրո արժողությամբ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա են նվիրել։ Նման անսպասելի նվեր Շատունովը ստացել է Մոսկովյան իր համերգների ժամանակ, գրում է news.guru.ua-ն։։
«Սա ընտանեկան զույգի կողմից արված նվեր է, նրանք սիրում են իմ ստեղծագործությունները» ,- մեկնաբանել է երգիչը, այն ավտոսրահից, որտեղից եկել է վերցնելու իր նվերը։
Երգիչը պատմել է, որ երկրպագուները իրեն նախօրոք զգուշացրել էին։ Բայց ինքը երկար ժամանակ չէր կարողանում հավատալ, որ այդ ամենը իսկապես կկատարվի, և մտածում էր՝ գուցե դա կատա՞կ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)