Դոլարն արժեզրկվում է
Տնտեսություն
Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումը դրամի նկատմամբ արագ տեմպեր է ստացել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կազմել է 404,99 դրամ: Նախորդ օրվա համեմատ՝ դոլարն էժանացել է 0.21 %-ով կամ 0,85 դրամով:
Ընդհանուր առմամբ՝ բորսայում այսօր վաճառվել է 5.2 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր էժանացել է մոտ կես դրամով: Արտարժույթի փոխանակման կետերում դոլարն առաջարկում են 406 դրամով:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի