Նախարարն ընդունեց Հայաստանի և Սփյուռքից ժամանած քաղաքացիներին
Սփյուռք
Ինչպես յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը, այնպես և սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում քաղաքացիների ընդունելության օրն էր:
Նախարարն ընդունեց Հայաստանից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ քաղաքացիների:
Տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերը հիմնականում նախարարին էին փոխանցում իրենց երկրների հայ համայնքներից շնորհակալական խոսքեր՝ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած գործունեության վերաբերյալ:
Բազմաթիվ էին Հայաստանում գտնվող այն սիրիահայերը, ում համար շարունակում է առաջնահերթ մնալ աշխատանքի տեղավորման հարցը:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, լսելով յուրաքանչյուր հարցադրում, համապատասխան հանձնարարականներ տվեց նախարարության ստորաբաժանումներին՝ առավելագույն սեղմ ժամկետներում ուսումնասիրել բոլոր խնդիրները, ապահովել դրանց իրականացումը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան