Հերթական սիրիահայն է զոհվել Հալեպում
Սփյուռք
Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված 2 անձանցից մեկը հայ է եղել։
Ինչպես տեղեկացնում է «ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն կայքը, Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը հաստատել է, որ Հալեպի ազգային Գյուլբենկյան վարժարանի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 2 մարդ է զոհվել: Նրանցից մեկը հայազգի Վարդան Մութաֆյանն է, իսկ մյուսը՝ քրիստոնյա արաբ:
Վարդան Մութաֆյանը Դեր էզ Զորի հայ է և Հալեպ էր տեղափոխվել ավելի ապահով ապաստան գտնելու նպատակով: Նախնական տեղեկություններով, ըստ Ռեյիսյանի, վիրավորվել է չորս մարդ, սակայն նրանց թվում հայեր չկան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան