Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում 

«Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության նոր բացահայտումները Վարդան Այվազյանի գործով

Քաղաքական

 Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում տարածած հայտարարարությունների հետ։

Մասնավորապես, Ընկերությունը բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումների առ այն, թե իբր նա տեղյակ չի եղել Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում («Դատարան») իր նկատմամբ գործի քննության եւ Դատարանի կողմից իր նկատմամբ կայացրած վճռի վերաբերյալ, Այվազյանն իրականում պատշաճ կերպով ծանուցվել եւ տեղյակ էր իր նկատմամբ դատական գործընթացի, այդ գործընթացի նյութերի, ինչպես նաեւ Դատարանի կողմից Այվազյանի նկատմամբ կայացրած վճռի մասին՝ Այվազյանի հասցեներով ուղարկված ծանուցումների եւ դրանք Այվազյանի կողմից ստանալն ապացուցող հաստատումների միջոցով (Ընկերությունը, մասնավորապես, հրապարակել էր Այվազյանի կողմից 2012թ-ի ընթացքում ստացված ծանուցումները)։

Ընկերությունը նաեւ բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումներին առ այն, թե իբր Դատարանը վճիռ է կայացրել իր՝ որպես նախարարի նկատմամբ, անհիմն է, եւ որ իրականում վճիռը կայացվել է Այվազյան անձի նկատմամբ՝ որպես 2003թ-ի ՍՀԱ ՍՊԸ-ի բաժնեմասի գնման պայմանագրի ծպտյալ կողմ եւ պրինցիպալ, այդ պայմանագրի խախտմամբ Ընկերությանը վնաս պատճառելու համար։

Ընկերությունը բացահայտել էր նաեւ Հանքավանի հանքավայրում կատարված աշխատանքների մասով պարտավորությունների գումարի՝ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելու պահին ընդամենը 500.000 դրամ, այնուհետեւ Ընկերության կողմից պարտավորության գումարը 50.000 ԱՄՆ դոլարի հասցնելու, սակայն փաստացի կատարված աշխատանքների վրա ավելի քան 2,8 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու արժեքների տարբերությունը (ավելի քան 50 անգամ ավել)՝ հերքելով Այվազյանի հայտարարություններն առ այն, թե իբր նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության լիցենզիան Հանքավանի հանքավայրում իբր աշխատանքներ չիարկանացնելու պատճառով։ Ընկերությունը նկատում է, որ վերոնշյալ կեղծ հայտարարություններն Այվազյանը արել էր տեսախցիկների առաջ՝ առանց աչք թարթելու։

Ընկերության բացահայտումներից հետո, սակայն, Այվազյանը դարձյալ հանդես է եկել կեղծ հայտարարություններով՝ պնդելով, թե իբր Բնապահպանական նախարարության կողմից Հանքավանի հանքավայրում իրականացվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է ակտ, համաձայն որի պարզվել է, որ Ընկերությունը Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չի իրականացրել։ Այվազյանը՝ Երկիր լրատվամիջոցին 2012թ-ի սեպտեմբերի 20-ին տված հարցազրույցի ընթացքում, տեսախցիկի առաջ ցույց տալով որոշ փաստաթղթեր, պնդել է, թե իբր այդ ակտը ստորագրել է նաեւ Ընկերոււթյան ներկայացուցիչը՝ ակնարկելով, թե իբր Ընկերությունը նույնպես համաձայնել է Այվազյանի կողմից Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չիրականացնելու պնդումներին։ Այվազյանը՝ փորձելով արդարացնել որպես նախարար իր կողմից Ընկերության լիցենզիան դադարեցնելը, բառացիորեն հայտարարել է. “Ո՞վ իմ տեղը լիներ, որպես նախարար, 2005թ-ից թույլատրեր, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը” (Առավոտ, 21-ը սեպտեմբերի, 2012թ։

Երկիր լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում Այվազյանը հայտարարել է, թե Ընկերությունն իբր աշխատանքներ չի իրականացրել նաեւ Մարջանի հանքավայրում, դարձյալ կազմվել է ակտ, որն իբր դարձյալ ստորագրել է Ընկերության ներկայացուցիչը։ Այնուհետեւ, Այվազյանը պահանջել է որպեսզի իրեն դատեն Հայաստանում։

Հաշվի առնելով Այվազյանի վերոնշյալ, եւ այլ հայտարարությունները, Ընկերությունը ստիպված է ներկայացնել հետեւյալ բացահայտումները.

Ընկերությունը փաստում է, որ իրոք, ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից 2005թ-ին կազմվել էր ակտ, համաձայն որի իբր Ընկերությունը թերացել էր կատարել Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքները (ակտը կցվում է)։ Ակնհայտ է, որ ակտում բացակայում է Ընկերության ներկայացուցչի ստորագրությունը։ Այդ ակտը բողոքարկվել է Ընկերության կողմից՝ անհիմն լինելու պատճառով (Ընկերության բողոքը կցվում է)։ Պատասխանելով Ընկերության բողոքարկմանը՝ Այվազյանը Ընկերությանն է ուղարկել գրություն՝ 2005թ-ի մայիսի 27-ին, որով ընդունել է ակտի անհիմն լինելը, ընդունելով որ Ընկերությունն իրականում կատարել է պարտավորություն հանդիսացող բոլոր աշխատանքները, գրության մեջ բառացիորեն նշելով հետեւյալը. “իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 100026 ակտը վերադասության կարգով ուժը կորցրած է ճանաչվում” (Այվազյանի գրությունը կցվում է)։ Այս անհերքելի փաստն ապացուցում է, որ նույնիսկ Այվազյանն ինքն է հերքել մամուլում իր իսկ կողմից արված հայտարարություններն առ այն, թե իբր Ընկերությունը Հանքավանում աշխատանքներ չի կատարվել, ինչի արդյունքում իբր Այվազյանը դադարեցվել է Ընկերության լիցենզիան։ Ավելին, Ընկերության՝ կից ներկայացված բողոքարկումից ակնհայտ է, որ Նախարարության այն աշխատակիցը որը Նախարարության հանձնարարագրով կազմել եւ Ընկերությանն էր ներկայացրել վերոնշյալ անհիմն ակտը, միաժամանակ հանդես է եկել Ընկերության այն կապալառուի աշխատակիցը, որն իրականացրել է աշխատանքները Հանքավանում, այսինքն, ակտը կազմող նույն ստուգողը կատարել էր Հանքավանում Ընկերության կողմից իրականացված աշխատանքները (աշխատանքների ընթացքում արված լուսանկարներից մեկը՝ ակտը կազմող նախարարության աշխատակցի պատկերով, կցվում է)։ Օրենքով սահմանված պատասխանատվություն՝ Ընկերությանն անհիմն ակտ ներկայացնելու համար, Այվազյանը չի կիրառել։

Ընկերությունը նաեւ փաստում է, որ իրոք, 2006թ-ին, նույն Նախարարության հանձնարարագրով իրականացվել է նաեւ ստուգում Մարջանի հանքավայրում, եւ կազմել է եւս մեկ անհիմն եւ ինքնանպատակ ակտ առ այն, թե իբր Ընկերությունը Մարջանում եւս աշխատանքների չի կատարել (ակտը կցվում է)։ Դարձյալ՝ ակտից ակնհայտ է, որ հակառակ Այվազյանի պնդումների, այդ ակտը չի ստորագրվել Ընկերության որեւէ աշխատակցի կողմից։ Ընկերությունը դարձյալ բողոքարկել է այդ ակտը (բողոքարկումը կցվում է)։ Բողոքարկումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ստուգողները նույնիսկ չեն այցելել Մարջանի հանքավայր, քանզի ստուգման ժամանակաընթացքում այդ հանքավայրի ամբողջ տարածքը պատված է խորը ձյան շերտով, եւ որ հանքավայրին մոտենալն անգամ անհնար էր (Մարջանը գտնվում է ծովի մակերեւույթից 2.800 մետր բարձրության վրա)։ Ընկերության բողոքարկումը բացահայտում է նաեւ, որ ապօրինի ակտը կազմելուց առաջ Այվազյանը փորձել է ապօրինի խոչընդոտել եւ դադարեցնել Ընկերության աշխատանքները Մարջանի հանքավայրում։ Բողոքարկումը բացահայտում է նաեւ, որ Նախարարության տեսուչները Ընկերությանն փաստորեն մեղադրել են Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանի վրա շուրջ 3897 պայթեցումներ չիրականացնելու, եւ Հայաստանի Հանրապետությանը չվտանգելու մեջ (Ադրբեջանական ռազմական հենակետը գտնվում է Մարջանի հանքավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա)։ Այս հերթական ապօրինի ակտը հերքվել է ՀՀ կառավարության որոշմամբ Ընկերությանը Մարջանի հանքավայրի շահագործման լիցենզիա տրամադրելու փաստով, Այվազյանի՝ որպես նախարար պաշտոնավարումից հետո։ Ընկերությունը Մարջանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքներում ներդրել է ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար։ Կից ներկայացվում են Ընկերության կողմից Բնապահպանության նախարարությանը ներկայացված՝ Հանքավանում եւ Մարջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ 2005 եւ 2006 թվականների համար, որոնք ընդունվել են Նախարարության կողմից՝ առանց առարկությունների։

Այվազյանի՝ Հայաստանում դատվելու հիրավի ինքնաբուխ ցանկությունն իրականում կեղծ է։ Հատկանշական է, որ Այվազյանը Հայաստանում դատվելու ցանկություն չի հայտնել երբ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանը եւ Միջազգային Առեւտրային Պալատի Արբիտրաժը նրան ճանաչել են որպես դատավարության կողմ՝ ինչի մասին Այվազյանը ծանուցվել է։ Նման ցանկություն Այվազյանը չի հայտնել նույնիսկ երբ ծանուցմամբ ստացել է Դատարանի վճիռը։ Հայաստանում դատվելու այս հախուռն ցանկությունը Այվազյանը հայտնել է միայն Կատարողական Թերթը Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի կողմից տալուց, եւ այն հրապարակելուց հետո։ Մինչդեռ, ակնհայտ է, որ պայմանագրով սահմանվել է, որ հենց Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանն է համարվում որպես ընդդատյա դատարան, ուստի անհերքելի է, որ ցանկացած դատարան՝ ներառյալ Հայաստանի դատարանները, օրենքի համաձայն այդ պայմանագրով հայց քննել չէին կարող, եւ եթե նույնիսկ նման հայց ներկայացվեր Հայաստանի որեւէ դատարան, ապա դատարանը մերժելու էր այն նույնիսկ քննել։ Պայմանագրային ընդդատությունը որեւէ մեկի ցանկությամբ կամ քմահաճույքով չի կարող փոփոխվել, ինչի մասին, կարծում ենք, քաջատեղյակ է նաեւ Այվազյանը։ Ընկերությունը նաեւ գտնում է, որ Այվազյանի նկատմամբ արդեն իրականացրել է բավարար ծավալի դատական գործողություններ, ուստի Այվազյանին Հայաստանում դատելու առիթը թողնում է այլոց։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներ
Ամենադիտված