Մոսկվայում բռնագրավվել է նորագույն iPhone 5-ի մեծ քանակ
Ռուսաստան
Մոսկվայում Շերեմետևո օդանավակայանում սահմանային մաքսատան աշխատողները բռնագրավել են iPhone 5-ի խոշոր քանակ, որը փորձում էին անօրինակամն ճանապարհով Ռուսաստանի տարածք ներմուծել:
Ինչպես հայտնում է Դաշնային մաքսային ծառայությունը, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է մի տղամարդու մոտ, ով ժամանել էր Մայնի Ֆրանկֆուրտից: Նրա ուղեբեռում մաքսային սահմանապահ աշխատակիցները հայտնաբերել են 30 նորագույն հեռախոս: Վերջիններս ուղարկվել են հատուկ ապրանքային փորձաքննության՝ ՌԴ-ում դրանց շուկայական արժեքը որոշելու համար:
Նոր iPhone սմարթֆոնները ազատ շուկա են հանվել միայն մի քանի երկրներում՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ՄԵծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Սինգապուրում, Հոնգկոնգում: Վաղը դրանց կմիանա ևս 22 երկիր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)